close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+13°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Յուրի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի

Իրավունք

28 Հուլիսի 2018, 00:31
 Յուրի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց  որոշում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության վերաբերյալ:

Լրագրողների հետ զրույցում Խաչատուրովի փաստաբան Պողոսյանը նշեց, որ Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչվել է թույլատրելի: Նա չհրապարակեց գրավի չափը: «Ահռելի գումար չէ, ընդունելի, սովորական գրավ է, մոտավորապես մինչև 5 միլիոն դրամի սահմաններում»,- ասաց Խաչատուրովի փաստաբանը: Մինչև գրավի վճարումը Խաչատուրովը կմնա կալանքի տակ: 

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին երեկ մեղադրանք է առաջադրվել Հ Հ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը): Նա սույն գործով հարցաքննվել է մեղադրյալի կարգավիճակով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica