close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Եթե դու հեղինակազրկում ես ինքդ քեզ ՀԱՊԿ հարթակում, հարվածի տակ ես դնում նաև հայ-ռուսական անվտանգային համակարգը»

Բլոգեր

27 Հուլիսի 2018, 15:10
 «Եթե դու հեղինակազրկում ես ինքդ քեզ ՀԱՊԿ հարթակում, հարվածի տակ ես դնում նաև հայ-ռուսական անվտանգային համակարգը»

Կարեն Վրթանեսյանը ֆեյբուքյան իր էջում գրել է . «Եթե հիշում եք, ռուսները երկար տարիներ չէին ուզում զիջել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դաշնակիցներից որևէ մեկին։ Մինչ Յուրի Խաչատուրովի նշանակումը այդ պաշտոնին Սերգեյ Բորդյուժան էր՝ 2003-ից մինչև 2016 թվական։

Խաչատուրովի նշանակումը շատ լուրջ ձեռքբերում էր հայկական դիվանագիտության համար, ինչքան էլ որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում խնդիրներ ունենանք։

Բայց նաև ասեմ, որ ՀՀ հեղինակության հարցն այստեղ արդեն երկրորդական է, որովհետև կա նաև անվտանգության հարց, որը շատ ավելի առաջնային է։ Եթե դու հեղինազրկում ես ինքդ քեզ ՀԱՊԿ հարթակում, դու հարվածի տակ ես դնում նաև հայ-ռուսական անվտանգային համակարգը։ Չեմ հասկանում, մարդ ինչ կարգի... հմ... բեխաբար պիտի լինի ամեն ինչից, որ այս տարրական բաները չհասկանա»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica