close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2019
USD1477.83
GBP1601.49
EUR1535.70
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև շփումները ԼՂ հարցով. Զախարովա

Արցախ

27 Հուլիսի 2018, 14:14
 Ռուսաստանը ողջունում է  Երևանի և Բաքվի միջև շփումները ԼՂ հարցով. Զախարովա

Ռուսաստանը ողջունում է  Երևանի և Բաքվի միջև շփումները ԼՂ հարցով. ըստ РИА Новости-ի` այսօր ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Տեղեկացնենք, որ այսօր Բաքվում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև:

«Ցանկանում եմ շնորհակաություն հայտնել ադրբեջանցի գործընկերներին հրավերի համար, սա ավանդական համագործակցություն է: Մենք կարծիքներ փոխանակեցինք տարբեր հարցերի վերաբերյալ: Սա հրաշալի հնարավորություն է «գույքագրելու» այն աշխատանքը, որ մենք իրականացնում ենք: Պայմանավորվել ենք ավելի ինտենսիվորեն իրականացնել կարծիքների փոխանակումը, սահմանել ենք միջազգային հարթակներում համագործակցության ուրվագծերը»,- Բաքվում կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան: 

Նրա խոսքով` Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր,  արդյունավետություն ու կառուցողականություն է ցուցաբերել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

«Ռուսաստանը հիասքանչ գիտակցում  և հասկանում է թեման: Հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպումներ անցկացվում են բոլոր մակարդակներում: Մենք ողջունում ենք ցանկացած հանդիպում Բաքվի և Երևանի միջև, որոնց մասին պայմանավորվում են կողմերը, և որոնք կառուցողական են լինում»,- հայտարարել է Զախարովան:

ԱԺ նիստը` ուղիղ
18 Հունիսի 2019, 10:02 HES_VIDEOԱԺ նիստը` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica