close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+19°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ. Քոչարյանը խոսել է

Քաղաքական

26 Հուլիսի 2018, 22:00
 Կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ. Քոչարյանը խոսել է

 Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երկիր մեդիա»  հեռուստաընկերությանը, որտեղ խոսել է իր հարցաքննության, 2008թ մարտի 1-ի գործի մասին: Նշենք, որ ժամեր առաջ նա եղել է Հատուկ Քննչական ծառայությունում, հարցաքննվել է: ՀՔԾ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Քոչարյանը հարցաքննվել է, որպես մեղադրյալ, և որ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնոդրություն է ներկայացրել:

Նրան այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

«Ես հատուկ եկել եմ ցուցմունք տալու համար, որպես վկա կարգավիճակում, սակայն երբ ինձ հայտարարեցին, որ իմ կարգավիճակը մեղադրյալի կարգավիճակ է, ես հրաժարվեցի ցուցմունք տալ»,-ասաց նա: Քոչարյանը վստահ է՝ իր նկատմամբ ներկայացրած մեղադրանք հորինված է եւ շինծու, իրեն քաղաքական գործունեություն ծավալելուց չեզոքացնելու փորձ:

«Ես կարող եմ հայտնվել բանտում: Կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ: Ո՞ւր պետք է փախչեմ»,- ասաց նա:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica