close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քոչարյանն ու Խաչատուրովը ՀՔԾ-ում են. Մարտի 1-ի գործով քննչական գործողություններ են ընթանում

Հասարակություն

26 Հուլիսի 2018, 16:41
 Քոչարյանն ու Խաչատուրովը ՀՔԾ-ում են. Մարտի 1-ի գործով քննչական գործողություններ են ընթանում

Քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նշենք, որ դեռևս հուլիսի 10-ին Խաչատուրովին ծանուցում էր ուղարկվել հարցաքննության վերաբերյալ: Նա, պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, հայտնել էր, որ քննչական մարմին կներկայանա հուլիսի վերջին։

Այս պահին ՀՔԾ-ում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ  այս պահին քննչական գործողություններ են ընթանում Քոչարյանի մասնակցությամբ: 

Առավոտից ՀՔԾ շենքի մոտ սպասող լրագրողները չեն նկատել, թե ինչպես է երկրորդ նախագահը մուտք գործել ՀՔԾ շենք:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ` Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվելու:


Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica