close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+1°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամյակին նվիրված նամականիշի մարում. լուսանկարներ

Հասարակություն

26 Հուլիսի 2018, 12:48
 Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամյակին նվիրված նամականիշի մարում. լուսանկարներ

Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամյակի շրջանակներում այսօր Կառավարական 2-րդ շենքում տեղի ունեցավ  միության 100-ամյակին նվիրված նամականիշի մարումը:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակը» թեմային:

Փոստային նամականիշն ունի 330 դրամ անվանական արժեք, չափսերը՝ 50,0 x 30,0 մմ: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 40 000 հատ տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահե Մուրադյանը:

Նամականիշի վրա ներկայացված է Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակին նվիրված լոգոտիպը և մի հատված Հայ մարմնակրթական ընդհանուր միության կողմից կազմակարպված միջոցառումներից՝ տեղադրված սկաուտի տեսքով պատկերում:

Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, Հայաստանի Հանրապետության սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ՀՄԸՄ-ն կենտրոնական վարչության ատենապետ ԳառնիկՄկրտիչյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica