close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.36
GBP1604.97
EUR1545.47
RUB16.88
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի բան է երազել, այլ բան` իրականացնել. Հ.Մ.Ը.Մ.-ականները պատմում են Արարատը բարձրանալու և թուրք ոստիկանների հետ միջադեպի մասին

Հասարակություն

26 Հուլիսի 2018, 12:24
 Մի բան է երազել, այլ բան` իրականացնել. Հ.Մ.Ը.Մ.-ականները պատմում են Արարատը բարձրանալու և թուրք ոստիկանների հետ միջադեպի մասին

Հուլիսի 20-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում կայացավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի պաշտոնական մեկնարկը:

Հ.Մ.Ը.Մ.-ի կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանն այդ օրը ուրախությամբ հայտնեց, որ Ծիծեռնակաբերդում կբոցավառվեն չորս ջահեր, որոնք բերվել են Անթիլիասից, Պոլսից, Փարիզից և հայության անմահության խորհրդանիշ Արարատ լեռից։ Նա նշեց, որ այդ վայրերից բերվել է նաև մի բուռ հող, որոնք օրվա առիթով ամփոփվելու են Ծիծեռնակաբերդի պուրակում՝ Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամյակին նվիրված ծառատնկման ժամանակ։

Հայտնի է, որ Հ.Մ.Ը.Մ.-ականների մի խումբ մինչև 100-ամյակի ծրագրերի մեկնարկը ջահն ու հողը Երևան բերելու առաքելությունն իրականացնելու նպատակով մեկնել էր Արևմտյան Հայաստան: Ուխտագնացության շրջանակներում Հ.Մ.Ը.Մ.-ի երիտասարդները բարձրացել են հայության անմահության խորհրդանիշ Արարատ լեռը (որտեղից էլ բերվեց ջահը), ինչպես նաև այցելել Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ թուրք ոստիկաններն անմիջապես մոտեցել են` փորձելով խոչընդոտել իրենց աղոթելուն: Սակայն Հ.Մ.Ը.Մ.-ականների համառ «դիմադրությանն» արժանացած ոստիկաններին չի հաջողվել հասնել իրենց նպատակին:

Հ.Մ.Ը.Մ.-ական խմբապետներ Միքայել Նալբանդյանն ու Արտա Զեյթունլյանը պատմել են Արարատի գագաթը բարձրանալու և Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին:

Մանրամասները` տեսանյութում:

Նավթի գներն աճել են
3 Հուլիսի 2020, 12:34 Նավթի գներն աճել են
Առաքելութիւն
3 Հուլիսի 2020, 11:15 Առաքելութիւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica