close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հ.Մ.Ը.Մ.-ականները ծաղկեպսակ են տեղադրել Արամ Մանուկյանի արձանին. լուսանկարներ

Հասարակություն

26 Հուլիսի 2018, 10:53
 Հ.Մ.Ը.Մ.-ականները ծաղկեպսակ են տեղադրել Արամ Մանուկյանի արձանին. լուսանկարներ

Հայ մանրմնակրթական ընդհանուր միության` Հ.Մ.Ը.Մ.-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ բանակումը Հայրենիքում դեռևս ընթանում է:

Հ.Մ.Ը.Մ.-ականները այդ շրջանակներում այցելել են Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանին և ծաղկեպսակ տեղադրել:

«Հ.Մ.Ը.Մ.-ի հիմնադրման 100-ամյակը հուշում է այս ծավալուն կազմակերպության` Հայաստանի Հանրապետության տարեկից լինելը: Պատմական իրադրությունների բերումով, սակայն, Հ.Մ.Ը.Մ.-ն առավելաբար իր աշխատանքները ծավալեց սփյուռքյան տարածքում, հատկապես` Ցեղասպանությունը վերապրած սերունդների մարմնակրթական և սկաուտական կազմավորման առաքելությունն ստանձնելով: Սփյուռքյան ամբողջ գործունեության գաղափարական առանցքը Հ.Մ.Ը.Մ.-ի համար շարունակեց հանդիսանալ Մայիս 28-ով խորհրդանշված պետականության վերակերտումը, Հայրենիքի վերանկախացումը և հայ մարդու` իր Հայրենիքի մեջ ազատ ապրելու իրավունքի վերատիրացումը: Տասնյակհազարավոր միութենականների, մարզիկների և սկաուտների իրավահաջորդ սերունդներ, փաստորեն, Սփյուռքում սովորեցին պատիվ տալ հայոց եռագույնին, հայոց անկախ պետականության խորհրդանիշ զինանշանին և քայլերգին: Ահա թե ինչու ամեն բանից առաջ Հայաստանի Հանրապետության 100-ամյակին վեր պետք է առնել ՀՀ վերակերտման համար աշխատած, դաստիարակած և դաստիարակված, տասնյակհազարավոր իրավահաջորդ սերունդներ Մայիս 28-ի շունչով կազմավորած Հ.Մ.Ը.Մ.-ի այս առաքելության իրագործման փաստը:  Մենք շատ սերունդներ կորցրած կլինեինք, եթե Հ.Մ.Ը.Մ.-ն կատարած չլիներ իր այս առաքելությունը: Պահն է` արդարորեն Հ.Մ.Ը.Մ.-ին տալու 70 տարի Եռագույնն ու հայոց անկախ պետականության խորհրդանիշները համաժողովրդային մակարդակով պահպանած և գուրգուրած լինելու գնահատականը». ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքչյան:

Ակնարկ. Չափորոշիչներ
4 Օգոստոսի 2020, 17:33 Ակնարկ. Չափորոշիչներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica