close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարվա առաջին կիսամյակի կտրվածքով գրանցվել է տնտեսական ակտիվության 8.9% աճ. Արծվիկ Մինասյան

Տնտեսական

25 Հուլիսի 2018, 19:21
 Տարվա առաջին կիսամյակի կտրվածքով գրանցվել է  տնտեսական ակտիվության 8.9% աճ. Արծվիկ Մինասյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է  ունեցել  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարՀոա-Բին Աջեմյանը, ՀՀ ՏԶՆ նախարարի տեղակալները, պաշտոնատար այլ անձինք։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ նախորդ շաբաթը հարուստ էր ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներով, ինչը շատ կարևոր է  և վերստին հայտնել է գերատեսչության բոլոր օղակների ամբողջ թափով արդյունավետ աշխատանքին միտված պատրաստակամությունը։

Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադաձել տնտեսության ազդակներին, ներդրումային քաղաքականությանը, գործարար միջավայրի բարելավման հարցերին։

Մասնավորապես, տնտեսական ցուցանիշներին անդրադառնալով, նախարարը նշել է, որ տարվա առաջին կիսամյակի կտրվածքով գրանցվել է  տնտեսական ակտիվության 8.9% աճ, աճել են արտահանման և ներմուծման ծավալները, զարգացում կա գրեթե բոլոր ուղղություններով, ինչը փաստում է, որ տնտեսությունը դրական է արձագանքել իրականացվող հակակոռուպցիոն գործողություններին և կառավարության՝ մրցակցային միջավայր ձևավորելու հանձնառությանը։ Ներկայում մեծ անհրաժեշտություն են ինստիտուցիոնալ համակարգերի ձևավորումն ու օրենսդրական բարեփոխումները։ Այս համատեքստում նախարարը հատկանշել է պետություն-մասնավոր հատված  փոխգործակցությանը և օտարերկրյա ներդրումների պաշտպանությանը վերաբերող համապատասխան օրինագծերի ընդունման կարևորությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել կարողությունների հզորացման, արտահանման խրախուսման, մտավոր սեփականությանը վերաբերող և մի շարք այլ հարցերի։

ՆախարարՄինասյանը հետագա աշխատանքում հաջողություններ է մաղթել  Հոա-Բին Աջեմյանին, ով ավարտում է առաքելությունը մեր երկրում։

Հանդիպման ավարտին կողմերը կրկին վերահաստատել են համագործակցության զարգացման իրենց պատրաստակամությունը։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica