close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հ.Մ.Ը.Մ.-ի հայրենասեր և ազգասեր ընթացքը բարի նպաստ է մեր պետության և ժողովրդի հարատևման համար. Գարեգին Բ

Հասարակություն

25 Հուլիսի 2018, 12:55
 Հ.Մ.Ը.Մ.-ի հայրենասեր և ազգասեր ընթացքը բարի նպաստ է մեր պետության և ժողովրդի հարատևման համար. Գարեգին Բ

Տեղեկացրել էին, որ երեկ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ  Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում:

Միջոցառումը մեկնարկեց Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի ներկայացուցիչ Արշակ Եպս. Խաչատրյանի տերունական աղոթքով և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության գրի ընթերցումով։

Նշենք, որ պաշտոնական հանդիսության ընթացքում Վրդ․ Մանուելյանն ընթերցեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա  Վեհափառ Հայրապետի Սրբատառ Կոնդակը:

Իր ուղերձում Գարեգին Բ-ն գուհունակությամբ է անդրադարձել Հ.Մ.Ը.Մ.-ի մեկդարյա արդյունաշատ առաքելությանը, ազգանվեր ու հայրենանվեր ոգով բազմաթիվ սերունդների դաստիարակության ու կրթական գործին:

Նա իր ուղերձում նշել է, որ Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների համախմբումը հայրենի երկրում վկայությունն է ամուր կամքի և վճռականության` ապրելու մեր ժողովրդի դարավոր ավանդների հավատարմությամբ և միասնաբար մեր ջանքերն ու նպաստը բերելու հայրենի ժողովրդի զարգացմանը, որպեսզի ամուր և անխաթար լինեն մեր հայրենիքի սահմանները, հզոր` մեր պետությունը, առաջընթաց ու բարօր` մեր ժողովրդի կյանքը:

«Հ.Մ.Ը.Մ.-ի հայրենասեր և ազգասեր ընթացքը բարի նպաստ է մեր պետության և ժողովրդի զարգացման և հարատևման համար»,-նշվում էր օրհնության խոսքում:

Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica