close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նեթանյահուն Էրդողանին մեղադրել է քրդերի ու սիրիացիների սպանության մեջ

Տարածաշրջան

24 Հուլիսի 2018, 15:36
 Նեթանյահուն Էրդողանին մեղադրել է քրդերի ու սիրիացիների սպանության մեջ

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է քրդերի ու սիրիացիների սպանության մեջ, նաև հայտարարել, որ Էրդողանի օրոք Թուրքիան վերածվում է մռայլ բռնապետության. հայտնում է
РИА Новости-ն:

Նման հայտարարություն վարչապետն արել է ի պատասխան Էրդողանի քննադատությանը Իսրայելի` պետության հրեական բնույթի մասին օրենքի հասցեին: Էրդողանը մասնավորապես այն որակել էր որպես ռասիստական, ֆաշիստական և սիոնիստական քաղաքականության ապացույց` հավելելով, որ  որոշ իսրայելցի պաշտոնյաների շրջանում «գերեզմանից հառնել է Հիտլերի հոգին»:

 

«Էրդողանը սպանում է սիրիացիներին ու քրդերին, բանտեր նստեցնում իր տասնյակհազարավոր քաղաքացիների: Պետության հրեական բնույթի մասին օրենքի վրա մեծ «ժողովրդավար» Էրդողանի հարձակումը հաճոյախոսություն է օրենքի մասին: Թուրքիան Էրդողանի օրոք վերածվում է մռայլ բռնապետության: Մինչդեռ Իսրայելը ապահովում է իր քաղաքացիների իրավահավասարությունը` ինչպես օրենքի ընդունումից առաջ, այնպես էլ` հետո,- ասել է Նեթանյահուն:

Անցյալ շաբաթ Իսրայելի խորհրդարանը սահմանադրական օրենք է ընդունել պետության հրեական բնույթի մասին, որը բողոքի ալիք է բարձրացրել արաբական փոքրամասնության շրջանում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica