close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2019
USD1486.58
GBP1626.18
EUR1555.14
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

60 տարի անց Մոսկվայի Մեծ թատրոնում կցուցադրվի «Գայանե» բալետը

Մշակույթ

23 Հուլիսի 2018, 16:44
 60 տարի անց Մոսկվայի Մեծ թատրոնում կցուցադրվի «Գայանե» բալետը

Վաղը Մոսկվայի Մեծ թատրոնում 60-ամյա ընդմիջումից հետո կցուցադրվի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը, այն կներկայացնի Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը. տեղեկացնում է РИА Новости-ն:

Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը ցուցադրմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտնել է, որ իրենք ուրախությամբ ընդառաջել են ՌԴ-ում Հայաստանի դեսպանության առաջարկին, երկար քննարկումներ են եղել հնարավոր տարբերակների մասին, և Մեծ թատրոնն ամեն ինչ կանի, որ հյուրախաղերը հաջողությամբ պսակվեն:

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հիշեցրել է, որ բալետը վերջին անգամ Մեծ թատրոնի բեմում է եղել 57 տարի առաջ` 1961-ի փետրվարին: «Երբ մտածում էինք, թե Մոսկվայում ինչպես ենք տոնելու մեր հանրապետության 100-ամյակը, միակարծիք էինք, որ դա պետք է կապված լինի մեր մեծ հայրենակից Արամ Խաչատրյանի անվան հետ: Բացի այդ` այս տարի նաև կոմպոզիտորի 115- ամյակն է»,- ասել է նա: 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն էլ տեղեկացրել է, որ հանդիսատեսը ներկայացման մեջ կտեսնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի էսքիզներով վերականգնված գունեղ դեկորացիաներն ու զգեստները:

Նա հայտնել է նաև, որ  հաջորդ տարի «Անուշ» օպերայի նոր բեմադրություն է լինելու,  և հնարավոր է` այդ ներկայացումն էլ հանձնվի մոսկվացիների դատին: «Այդ օպերան այստեղ երբևէ չի ցուցադրվել, հետաքրքիր կլինի»,- հավելել է Օրբելյանը:

Վաղը ձյուն կտեղա
16 Հունվարի 2019, 17:55 Վաղը ձյուն կտեղա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica