close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+15°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գիտելիք, հավատ, կամք. սա է կյանքում հաջողության գրավականը. Արսեն Համբարձումյանը` Հ.Մ.Ը.Մ.-ականներին

Հասարակություն

21 Հուլիսի 2018, 23:03
 Գիտելիք, հավատ, կամք. սա է կյանքում հաջողության գրավականը. Արսեն Համբարձումյանը` Հ.Մ.Ը.Մ.-ականներին

Հ․Մ․Ը․Մ-ի 100-ամյակի առիթով հայրենիք ժամանած թվով 1200 սկաուտներ քիչ առաջ Ազատության հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Հանրապետության Հրապարակ։

Օրվա առիթով Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

«Սիրելի Հ.Մ.Ը.Մ.-ականներ, ուրախ եմ ՀՅԴ ԳՄ անունից ողջունելու ձեզ հայրենիքում: Մի դրոշի ներքո այսքան երիտասարդների հավաքվելու փաստը ինքնին ոգևորիչ է, առավել ևս , որ մեկտեղվելու առիթը Հ.Մ.Ը.Մ 100-ամյակի շրջանակներում կամզմակերպված 11-րդ բանակումն է:1994թ-ից ի վեր հայրենիքում կազմակերպված արդեն 7-րդ բանակումը, վստահ եմ, կարդարացնի ձեր բոլորի հույսերն ու սպասումները: Գիտելիք, հավատ, կամք. սա է կյանքում հաջողության գրավականը: Սիրելի երիտասարդներ, դուք պետքէ ձեր առջև դնեք հավակնոտ նպատակներ, կարողանաք կայացնել կշռադատված որոշումներ, հետևողականություն հանդես բերեք դրանք իրագործելու համար: Առաջնորդվեք սկաուտության համար սկզբունքային նշանակություն ունեցող ազգասիրության և բարոյականության սկզբունքներով: Հ.Մ.Ը.Մ-ն սոսկ կազմակերպություն չէ, այլ յուրօրինակ դպրոց մնայուն արժեքների, սիրո, եղբայրության, հայրենասիրության դպրոց:Նորանկախ Հայաստանի ապագան կարող են  երաշխավորել միայն ձեր նման ազնիվ, կազմակերպված ու հայրենասեր հայորդիները: Ուրեմն`  առաջ, առաջ` անվեհեր, դեպի հաղթական ապագա»,- իր ելույթում ասաց Արսեն Համբարձումյանը:

 

 Հայաստան-Մակեդոնիա 4:0
16 Հոկտեմբերի 2018, 22:37 Հայաստան-Մակեդոնիա 4:0
Պուտինը կայցելի Փարիզ
16 Հոկտեմբերի 2018, 17:48 Պուտինը կայցելի Փարիզ
Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
16 Հոկտեմբերի 2018, 13:09 Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica