close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնները լցվում են Դեբեդ գետը

Հասարակություն

21 Հուլիսի 2018, 15:36
 Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնները լցվում են Դեբեդ գետը

Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնները լցվում են Դեբեդ գետը: Այս մասին հուլիսի 21-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իրենց էջում ահազանգել են «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամները: Հրապարակման հետ ՀԲՃ անդամները նաև տեսանյութ են տեղադրել:

Բնապահպանության նախարարությունը հաստատել է գետի աղտոտման մասին տեղեկությունը: Նախարարության մամլո խոսնակ Արմեն Վարդանյանը «Արմենպրես»-ին փոխանցեց, որ խնդրին տեղեկացել են համացանցից և անմիջապես անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցել Բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը նշեց՝  չնայած ոչ աշխատանքային օրվան, տարածքային ստորաբաժանումն արդեն իսկ անհրաժեշտ ուսումնասիրություններն իրականացրել է:

«Չնայած, որ ոչ աշխատանքային օր է, գործին ընթացք է տրվել: Տարածքային ստորաբաժանման մասնագետներն   արդեն ջրից նմուշառում են կատարել, որպեսզի ուղարկեն Երևան և լաբորատորիայում պարզեն, թե ինչ արտանետման մասին է խոսքը: Հետազոտության արդյունքները եկող շաբաթվա սկզբում կհրապարակենք»,- ասաց Արթուր Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով` տարածքային ստորաբաժանման տեսուչներն իրեն հաղորդել են, որ արտանետումների հոսքը նվազել է, սակայն ամբողջությամբ չի դադարել:

Այսօր Ավագ Ուրբաթ է
19 Ապրիլի 2019, 16:00 Այսօր Ավագ Ուրբաթ է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica