close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.50
GBP1629.90
EUR1551.07
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաքվում կրկին հոսանքազրկումներ են եղել

Տարածաշրջան

21 Հուլիսի 2018, 13:01
 Բաքվում կրկին հոսանքազրկումներ են եղել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կրկին էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել. հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը,

Հուլիսի 20-ի երեկոյան դադարեցվել է քաղաքի մի շարք թաղամասերի էլեկտրամատակարարումը: Ժամեր անց միայն մի շարք թաղամասերում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է: Թե որն է հոսանքազրկման պատճառը, այս պահին չի հստակեցվում:

Սա Ադրբեջանում վերջերս գրանցված առաջին դեպքը չէ:  Բաքուն, ինչպես նաև երկրի մի շարք շրջաններ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայտնվել էին խավարում. պատճառը լայնամասշտաբ հոսանքազրկումն էր: Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը պարզաբանել էր, թե վթարի պատճառ է դարձել երկրում անոմալ շոգը, որ հանգեցրել է բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացման, ինչը շարքից հանել է Մինգեչաուրի ՀԷԿ-ի տրանսֆորմատորներից մեկը:

Կարոտը դեռ տուն է դառնալու
19 Փետրվարի 2019, 20:06 HES_VIDEOԿարոտը դեռ տուն է դառնալու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica