close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2018
+12°
+19°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հ․Մ․Ը․Մ․-ՀԱՍԿ-ի կենտրոնում բացվեցին միության հիմնադիրների քանդակները․ ֆոտոշարք

Հասարակություն

21 Հուլիսի 2018, 12:02
 Հ․Մ․Ը․Մ․-ՀԱՍԿ-ի կենտրոնում բացվեցին միության հիմնադիրների քանդակները․ ֆոտոշարք
Հ․Մ․Ը․Մ․-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումները հայրենիքում շարունակվում են։

Այս առիթով այսօր Հ․Մ․Ը․Մ․ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության՝ ՀԱՍԿ-ի գրասնեյակի կենտրոնում բացվեցին Հ․Մ․Ը․Մ․-ի հիմնադիրներ Շավարշ Քրիսյանի, Հովհաննես Հինդլյանի և Գրիգոր Հակոբյանի դիմաքանդակները (Հ․Մ․Ը․Մ․-ՀԱՍԿ-ի գրասենյակը գտնվում է Երվանդ Քոչար 17/6 հասցեում):

ՇԱՒԱՐՇ ՔՐԻՍԵԱՆ

Ազգասիրութեան ամէնէն կարեւոր գործերէն մէկն է սիրելի անոնք, որոնք օր մը ազգին նայուածքները, յոյսերը, ակնկալութիւնները իրենց վրայ պիտի կեդրոնացնեն, ամէն հայ տղու եւ ամէն ծնողքի համար մեր ստեղծած նոր շարժումը, Հայ Պոյ Սկաուտներու շարժումը -հաւատքի չափ նուիրական պէտք է ըլլայ, որովհետեւ ան հիմնուած է ազգասիրութեան եւ բարոյականութեան առաջնորդող գաղափարներուն վրայ։

Մեր երդումը շատ կարճ ու պարզ պիտի ըլլայ. հրաւէրը ազգային է, որովհետեւ յառաջ գալիք բարիքը ազգային պիտի ըլլայ. այդ երդումը կը պարտադրէ. «Պատուոյ վրայ երդնուլ ազգին ու հայրենիքին որեւէ կերպով օգտակար ըլլալ»։ Այս երդումը գիտակցօրէն կ՚ընեմ, այս երդումին տակ կը ստորագրեմ ու ձեզի կ՚ըսեմ պիտի չուզէի՞ք ինծի պէս ընել։

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՀԻՆԴԼԵԱՆ

Ամէն բանէ առաջ, նոր սերունդին բարոյական ուժերը պէտք է խնայել, եւ ես չեմ գիտեր այս նպատակին ծառայող աւելի լաւ միջոց՝ քան սկաուտութիւնը։ Բոլոր ազգերու պատկանող լրջամիտ խորհողներ, կառավարութեանց պետերէն եւ համալսարաններու ուսուցիչներէն սկսեալ, կը գնահատեն սկաուտութիւնը, իր իրական արժէքովը. այն է՝ իբր լուրջ կազմակերպութիւն մը, որ նպատակ ունի նոր սերունդը պատրաստել ոչ միայն հոգեբանական, մանկավարժական նորագոյն ամէնէն լուրջ սկզբունքներու համաձայն, այլեւ՝ ընկերային նոր պահանջներու հիման վրայ։

Յառա՜ջ, ուրեմն, ինչպէս կ՚երգէին երբեմն Պոլսոյ սիրեցեալ հայ սկաուտները, յառա՜ջ անվեհեր, սիրելի՛ երիտասարդներ, բարի է գործը զոր կը կատարէք, ազգին երախտագիտութիւնն է ձեր վարձքը։ Յառա՜ջ։

ԳՐԻԳՈՐ ՅԱԿՈԲԵԱՆ

Հ.Մ.Ը.Մ.ի հիմնադիրները առանց պատճառի չէ որ որդեգրեցին ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԻՒՆ վերտառութիւնը։ Մարմնամարզական բառը բաւական չէր հիմնադիրներուն իտէալը պարզելու համար։ Մեր որդեգրածը մարմնամարզը չէր միայն, այլ՝ մարմնակրթութիւնը, իր լայն, ամբողջական եւ բարերար իմաստովը։

Հայ ժողովուրդի գլխուն պայթած փոթորիկները Հ.Մ.Ը.Մ.ի ընթացքն ալ խանգարեցին պահ մը, բայց չկարողացան ջնջել նետուած բարերար սերմը։ Հ.Մ.Ը.Մ.ը կանգուն է, եւ վստահութեամբ կը դիտէ ապագան։ Ան կը հաւատայ իր ճիգերուն ուժին, ու իր իտէալին յաւերժութեան։ Ան կը հաւատայ, թէ պիտի գա՛յ իր երազած սերունդը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
22 Հոկտեմբերի 2018, 10:43 Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica