close
Եղանակը Երևանում
18 Դեկտեմբերի 2018
+1°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Դեկ 2018
USD1484.70
GBP1610.72
EUR1549.12
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արծվիկ Մինասյանը Եվրոպական հանձնաժողովի հետ քննարկել է ԵՄ Թայեքս, Թվինինգ գործիքները

Տնտեսական

20 Հուլիսի 2018, 19:20
 Արծվիկ Մինասյանը Եվրոպական հանձնաժողովի հետ քննարկել է ԵՄ Թայեքս, Թվինինգ գործիքները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի հետ։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՏԶՆ նախարարի տեղակալներ Մանե Ադամյանն ու Ավագ Ավանեսյանը, պատասխանատու այլ անձինք։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Եվրամիության հետ համագործակցությունը, հայտնել այն առավել առարկայական, չափելի դարձնելու պատրաստակամությունը։ Նախարարը հակիրճ անդրադարձել է երկրում նոր իրողություններում իրականացվող բարեփոխումներին, ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման հարցերին։

«Ակնկալում ենք առավել սերտ համագործակցություն՝ հիմնված կառուցողական աշխատանքի վրա», - նշել է Արծվիկ Մինասյանը։

Կատարինա Մատերնովան շնորհակալություն է  հայտնել հանդիպման համար, ներկայացրել Հայաստանին տրամադրվող ԵՄ բյուջետային և տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների ծրագրերը:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ԵՄ Թայեքս, Թվինինգ գործիքների մասին։ Եվրոպացի պաշտոնյան կարևորել է բարձրաստիճան խորհրդատուների ներգրավումը, որոնք ռազմավարական մակարդակում խորհրդատվություն կտրամադրեն ՀՀ կառավարության կողմից նախանշված ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հարցում:

«Բաց ենք լսելու ձեր բոլոր հարցերը և պատրաստակամ մեր գիտելիքներն ու ունակություններն օգտագործելու տարբեր ոլորտներում համագործակցության համար», - նշել է Կատարինա Մատերնովան։

Կարևորվել է բոլոր աշխատանքներում թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովումը։ Հանդիպման մասնակիցներն  անդրադարձել են նաև հուլիսի 21-ին Երևանում նախատեսվող  «առանց փողկապների» աշխատաժողովին, հատկանշելով դրա անհրաժեշտությունն  առաջացած հարցերի հասցեական քննարկման առումով։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են համագործակցության շարունակականության ապահովման հարցում  իրենց վճռականությունը։ 

Չքնեք, տղաներ
17 Դեկտեմբերի 2018, 22:24 Չքնեք, տղաներ
Հայտնի է 2018-ի գլխավոր բառը
17 Դեկտեմբերի 2018, 15:58 Հայտնի է 2018-ի գլխավոր բառը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica