close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2018
+12°
+19°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խոսակցությունը Լուկաշենկոյի հետ եղել է ուղիղ, պարզ. Փաշինյանը` Բելառուսի կողմից Ադրբեջանին սպառազինություն տրամադրելու մասին

Հասարակություն

20 Հուլիսի 2018, 16:19
 Խոսակցությունը Լուկաշենկոյի հետ եղել է ուղիղ, պարզ. Փաշինյանը` Բելառուսի կողմից Ադրբեջանին սպառազինություն տրամադրելու մասին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները նրանից հետաքրքրվեցին` ի՞նչ խոսակցություն է եղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Հիշեցնենք, որ Փաշինյանը «Եվրոնյուզ»-ի հետ հարցազրույցի ժամանակ նշել էր, որ Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Ադրբեջանին սպառազինելու հետ կապված:

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին նաև Սլովակիայի զենքը Իսրայելի միջոցով Ադրբեջան արտահանելու խնդրին և հարցրեցին` արդյո՞ք Իսրայելում ՀՀ դեսպանը պետք է  մտահոգություն հայտնի, թե՞ ոչ:

Փաշինյանը պատասխանեց, որ Իսրայելում Հայաստանի դեսպանը նոր է սկսել իր աշխատանքները, և նրա նստավայրը Երևանում է: «Նրա` առաջին անգամ մեկնելուց առաջ ես ընդունել եմ նրան և որոշակի հանձնարարություններ տվել»,- ասաց նա:

Անդրադառնալով Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը` Փաշինյանը նշեց, որ ուզում է արձանագրել, որ բոլոր շփումներում, եթե ՀՀ շահերին վերաբերող հարցերի որոշակի շրջանակ համընկնում է այդ օրակարգի հետ, բարձրացնում է: «Այդ հարցը նույնպես բարձրացրել եմ, այդ թեմայով զրուցել ենք, ես մտահոգություններս արտահայտել եմ»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ իր ասածն այն է, որ ՀԱՊԿ պայմանագրի շրջանակում պետք է փոխադարձ պարտավորությունների ճշտում իրականացնել: «Եթե մենք ՀԱՊԿ անդամ ենք, նշանակում է, որ մենք ձեր առաջ ունենք պարտավորություն, և դուք մեր առաջ ունեք պարտավորույթյուն, եկեք այդ պարտավորությունների շրջանակը ճշտենք ու պահպանենք: Մեր խնդիրն է բարձրացնել մեր մասնակցության արդյունավետությունը ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում և այդպիսով բարձրացնել կազմակերպության արդյունավետությունը»,- ասաց նա:

Վարչապետը հավելեց, որ Հայաստանը բացարձակ բաց քաղաքականություն է վարում և' Ռուսաստանի, և' ԵՄ-ի, և' ՆԱՏՕ-ի, և', առհասարակ, բոլորի հետ: «Մեր որևէ հարաբերության մեջ որևէ գործընկերոջ հանդեպ դավադրություն չկա ու չի կարող լինել, ամեն ինչ պետք է լինի բաց, պարզ և թափանցիկ: Ինձ նույնիսկ չի հետաքրքրում` այդպես ընդունվա՞ծ է  միջազգային հարաբերությունների պրակտիկայում, թե՞ ոչ: Մեր խոսակցությունը Բելառուսի նախագահի հետ այս  համատեքստում է եղել` ուղիղ, պարզ:  Այդ խոսակցությունը կշարունակվի բոլոր հնարավոր առիթներով, այն շարունակվում է հեռակա: ՀՀ քաղաքացիները պետք է այս իրավիճակները հասկանան: Մենք պետք է ամեն րոպե ազգովի պատրաստ լինենք պատերազմի, որովհետև մեր երկրի անվտանգությունից ավելի կարևոր առաջնահերթություն մենք չունենք»,- ասաց նա:

Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
22 Հոկտեմբերի 2018, 10:43 Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica