close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2018
+21°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2018
USD1483.14
GBP1613.64
EUR1549.38
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ պատանեկան ճամբարներ` Ստեփանակերտում

Հասարակություն

20 Հուլիսի 2018, 15:19
 ՀՅԴ պատանեկան ճամբարներ` Ստեփանակերտում

Հուլիսի 16-ին Ստեփանակերտում մեկնարկել են ՀՅ Դաշնակցության երիտասարդական միությունների միանգամից երկու ճամբարներ՝ Աշոտ Ղուլյանի անվան համար երկու դպրոցում ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի երիտասարդական միության և Հայկ Բալասանյանի անվան համար 5 դպրոցում՝ ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միության նախաձեռնությամբ ընթացող ճամբարները: Դրանք նախատեսված են 10-16 տարեկան պատանիների համար, տևելու են 10 օր: Ճամբարների կազմակերպչական և ընթացիկ աշխատանքներին օժանդակում են ՀՅԴ Արցախի երիտասարդական և պատանեկան միությունները:

Համար 5 դպրոցում կարմիր, կապույտ և ծիրանագույն խմբերի բաժանված 150-ից ավելի պատանիները հնարավորություն ունեն արձակուրդային օրերին բարելավել հայոց պատմության, անգլերենի իրենց իմացությունը, ձեռք բերել նոր ընկերներ, երգել ու խաղալ: Ճամբարի սկիզբն ամեն օր ազդարարվում է առավոտյան ժամը 10:00-ին «Մշակ, բանվոր» քայլերգով և ավարտվում 16:00-ին՝ Արցախի հիմնով:

Արցախ ժամանած ավստրալահայ 28 երիտասարդները մինչ այդ երկշաբաթյա ճամբար են անցկացրել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում: Ճամբարի ընդհանուր պատասխանատու, ՀՅԴ Ավստրալիայի Կենտրոնական վարչության ատենապետ Արամ Թուֆենկճյանի կարծիքով կարևոր է, որ սփյուռքահայ երիտասարդները հարենիքում գործ կատարեն և, կարծում է, որ հետ վերադառնալուց ավելի սրտացավ կլինեն հայրենիքի նկատմամբ:

Արցախում Ավստալիայի երիտասարդական միությունն առաջին անգամ է ճամբար կազմակերպում: 2015թ. Ավստալիայի երիտասարդական միության 5 անդամներ մասնակցել են ԱՄՆ Արևմտյան շրջանի կողմից Արցախում կայացած ճամբարին և դրանից հետո ՀՀ-ում 2016թ. առաջին ճամբարը կազմակերպել:

Ճամբարի խմբապետները որոշակի տարբերություն են նկատում տարբեր շրջանների երեխաների միջև. «Արցախում յուրաքանչյուր երեխայի աչքերի մեջ ավելի մեծ հպարտություն կա»:

Արամ Թուֆենկճյանի խոսքով՝ ծրագիրը շարունակական է լինելու: «Յուրաքանչյուր երկու տարին մեկ ենք որոշել իրականացնել ճամբարները, բայց արդեն մտածում ենք ամեն տարի կազմակերպելու մասին»,-նշել է նա:

aparaj.am

Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica