close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+15°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չեմ կարծում, թե որևէ մեկը, այդ թվում՝ Քոչարյանը, Սահմանադրությամբ բացարձակ իմունիտետ ունի. Փաշինյան

Քաղաքական

20 Հուլիսի 2018, 13:44
 Չեմ կարծում, թե որևէ մեկը, այդ թվում՝ Քոչարյանը, Սահմանադրությամբ բացարձակ իմունիտետ ունի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, թե որևէ մեկը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, Սահմանադրությամբ բացարձակ իմունիտետ ունի, եթե պարզվի, որ նրան մեղադրանք առաջադրելու հիմք կա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա  այսպես պատասխանեց հարցին, թե Քոչարյանը հայտարարել է, որ պատրաստ է Մարտի 1-ի գործով հարցաքննության մասնակցել, ի՞նչն է նման ինքնավստահության պատճառը:

Հարցի հավելմանը, թե արդյո՞ք Սահմանադրությամբ Քոչարյանին վերապահված բացարձակ իմունիտետն է նրա ինքնավստահության հիմքը, և եթե անհերքելի փաստեր լինեն, ինչպե՞ս են նրան այդ իմունիտետից զրկելու, Փաշինյանը պատասխանեց, որ դա, հավանաբար, թյուրընկալում է: Նրա խոսքով՝ իրավաբանները հարցի պատասխանը կտան:

«Ինչ վերաբերում է մնացածին, ապա դա քննչական մարմինների գործն է: Հատուկ քննչական ծառայության նոր պետին ներկայացնելով՝ հստակ ասել եմ այն խնդիրները, որոնք դրված են նրանց առաջ, և դրանց մեջ կարևորագույն տեղ ուներ Մարտի 1-ի գործով ամբողջական բացահայտումը, և ուրախ եմ, որ այստեղ մենք լրջագույն տեղաշարժեր ունենք: Հույս ունեմ, որ այդ լրջագույն տեղաշարժերը լրջագույն արդյունքների կբերեն: Շատ կարևոր եմ համարում, որ քննությունն ընթանա բոլոր հնարավոր ներգրավված անձանց իրավունքների և օրինականության բացարձակ պահպանությամբ: Ես սա ասում եմ ոչ միայն որպես ՀՀ վարչապետ, այլ նաև որպես մարդ, ով նախկինում եղել է քաղբանտարկյալ»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ իր համար անձնապես կլինի մեծագույն խայտառակություն, եթե Հայաստանում կրկին քաղբանտարկյալներ լինեն: «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ՀՀ-ում մենք չենք ունենա քաղբանտարկյալներ, բայց որևէ քրեական գործ էլ չի կանգնելու որևէ անձի դիմաց: Այսինքն՝ ցանկացած մեկը, ում դեմ կլինեն բավարար քրեական հիմքեր, կենթարկվի քրեական պատասխանատվության»,- ասաց նա:

Հաջորդ հարցին, թե Մարտի 1-ի զոհերի ընտանիքներն ակնկալում են Փաշինյանի հետ հանդիպում, արդյո՞ք ինքը նախատեսում է նման հանդիպում, վարչապետը պատասխանեց, որ, իհարկե, կհանդիպի նրանց հետ: «Հույս ունեմ որ այդ հանդիպումը տեղի կունենա այնպիսի պայմաններում, որ մենք ինչ-որ արդյունքներ գրանցած լինելու մեջ համոզված լինենք: Չնայած ցանկացած պահի էլ կարող է այդ հանդիպումը տեղի ունենալ, քանի որ նրանց բոլորի հետ շատ լավ հարաբերություն ունենք, որևէ խնդիր չկա»,- ասաց նա:

 Հայաստան-Մակեդոնիա 4:0
16 Հոկտեմբերի 2018, 22:37 Հայաստան-Մակեդոնիա 4:0
Պուտինը կայցելի Փարիզ
16 Հոկտեմբերի 2018, 17:48 Պուտինը կայցելի Փարիզ
Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
16 Հոկտեմբերի 2018, 13:09 Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica