close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2018
+15°
+19°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հասնելու ենք կադրային հեղափոխության էջին. Փաշինյան

Քաղաքական

20 Հուլիսի 2018, 13:25
 Հասնելու ենք կադրային հեղափոխության էջին. Փաշինյան

Կառավարությունը նշանակել է ՊԵԿ նախագահ, և քաղաքականությունը, այդ թվում` միջին օղակների քաղաքականությունը վարում է նա, ու ես չեմ պատրաստվում առանձին դեպքերի հետևից գնալ. մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ՊԵԿ-ում աշխատանքի են անցել կոռուպցիոն սկանդալներում հայտնված մարդիկ:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանում դժվար է կատարել կադրային նշանակումներ, որոնք բացասական արձագանք չեն առաջացնի: «Ես չեմ պատրաստվում նաև անարձագանք թողնել այն անհանգստությունները, որ մարդիկ ունենում են: Այդ ահազանգերն իմ ուշադրության կենտրոնում են: Ես մի քանի անգամ ՊԵԿ-ի հետ կապված զրուցել եմ ՊԵԿ նախագահի հետ և հույս ունեմ, որ մեր զրույցները կոնկրետ արդյունքների կհանգեցնեն: Իսկ եթե արդյունքներ չլինեն, արդեն իսկ իմ արձագանքը կլինի»,-ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ իրենց համար կարևոր է փոփոխությունների այս շրջանում ապահովել համակարգերի կայունությունը: «Եթե տեսաք՝ ոստիկանությունում դրամատիկ կադրային փոփոխություններ չարեցինք: Մենք հարկային և մաքսային, քննչական համակարգերում հեղափոխական փոփոխություններ չարեցինք, որպեսզի համակարգերի կայունությունն ապահովենք ու վակուում չառաջացնենք: Մեծ հաշվով՝ քաղաքական հեղափոխությունը Հայաստանում տեղի է ունեցել, բայց կադրային հեղափոխություն դեռևս տեղի չի ունեցել: Մենք անխուսափելիորեն հասնելու ենք կադրային հեղափոխության էջին», -ասաց Փաշինյանը՝  հավելելով, որ, կադրային հեղափոխություն ասելով՝, նկատի չունի, որ գերանդին առնելու և հնձելու է բոլորին:

Նա նշեց նաև, որ հույս ունի, որ բոլորս էլ հասկանում ենք, որ, ասելով կոռուպցիայի դեմ պայքար, չի նշանակում, որ խոսքը վերաբերում է միայն նախկին իշխանությունների իրականացրած կոռուպցիային, այլ պայքար կոռուպցիայի դեմ` ընդհանրապես, այդ թվում՝ այսօր գործող պաշտոնյաների: «Այդ կախարդական փայտիկը հաջողությամբ գործում է և այսօր. ՊԵԿ-ի քննչական մասն այնպիսի բացահայտումներ է անում, որոնք դուք չէիք կարող նույնիսկ պատկերացնել 4 ամիս առաջ: Այնպիսի չվճարված հարկերի մասին են բացահայտումներ արվում, որոնք ֆանտաստիկայի ժանրից կլինեին 4 ամիս առաջ: Այնպես որ` կախարդական փայտիկի հետ ամեն ինչ կարգին է, և դրա հետ ոչինչ չի կատարվել»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ կան հայտնի ընկերություններ, որոնց հետ կապված բացահայտումներ են արվում, և իրենց նպատակն ամենևին էլ այն չէ, որ այդ ընկերությունները դադարեն գործել: Ըստ նրա՝ եթե նախկինում ինչ-որ ընկերության սեփականատերը պարզվում էր, որ, ասենք, նախկին վարչապետի եղբայրն է, և նրան փոխարինում էր նոր վարչապետի եղբայրը, ապա այսուհետ նման բաներ չեն լինելու:

Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
22 Հոկտեմբերի 2018, 10:43 Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica