close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2018
+16°
+20°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը չասաց, թե երբ կբարձրացվեն թոշակները

Հասարակություն

20 Հուլիսի 2018, 13:04
 Փաշինյանը չասաց, թե երբ կբարձրացվեն թոշակները

Բնականաբար, մեր առաջ դրված է այդպիսի խնդիր, և մենք ամեն ինչ անում ենք` այդ խնդիրը լուծելու համար. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե առաջիկայում թոշակների, աշխատավարձերի բարձրացում լինելո՞ւ է, թե՞ ոչ: Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրենց հիմնական խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ տնտեսական բնագավառում առավելագույն ազատ դաշտ ապահովելն ու ժողովրդին հասանելիք գումարներ գանձնելն է՝ այդպիսով պետական եկամուտներն ավելացնելով:

«Պետական եկամուտներն ավելացնելով՝ մենք, բնականաբար, դրանք պետք է ծախսենք պետական նպատակների համար, ինչի մեջ են թոշակները, աշխատավարձերը, անվտանգությունը: 2019-ի բյուջեի քննարկման ընթացքում ենք: Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ամփոփենք որոշակի փուլ ու այնպիսի որոշում կայացնենք, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին և պետական պարտքն ավելացնել: Մեր պետական պարտքը հատել է օրենքով նախատեսված վերին հատվածը: Չեմ կարծում, որ, վարկերի ծախսման այս պատմությունը թողած, պետք է նոր վարկերի մեջ ընկնենք»,- ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ այս փուլի ամենակարևոր գործողությունն ախտորոշումն է, թե ինչ վիճակում է երկիրը հիմա: «Ես նույնիսկ իմ ամենասուր ելույթներում ինձ թույլ չէի տալիս համարձակվել մտածել, որ երկրում վիճակն այսպիսին է, որ թալանի սահմանը մեր բոլորի վառ երևակայությունից անդին է: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն այնպիսի ծավալներ է ստացել, որ սկսել է ընդգրկել ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց, ավելի մեծ թվով մարդկանց շահերի դեմ է, անգամ` այնպիսի մարդկանց, ովքեր ծափահարել են հեղափոխությանը: Ես կատակ չեմ արել՝ ասելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը նույնիսկ կանգ չի առնելու իմ ընտանիքի հանդեպ, այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարը որևէ մեկին հանդիպելիս կանգ չի առնելու»,- ասաց նա:

Էրեբունիում 8 ժամ ջուր չի լինի
17 Հոկտեմբերի 2018, 12:23 Էրեբունիում 8 ժամ ջուր չի լինի
 Հայաստան-Մակեդոնիա 4:0
16 Հոկտեմբերի 2018, 22:37 Հայաստան-Մակեդոնիա 4:0
Պուտինը կայցելի Փարիզ
16 Հոկտեմբերի 2018, 17:48 Պուտինը կայցելի Փարիզ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica