close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+15°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանն էլ է մասնակցել ՆԱՏՕ-ի նույն միջոցառմանը. Փաշինյանը պատասխանեց ռուսական կողմի մեղադրանքներին

Քաղաքական

20 Հուլիսի 2018, 13:00
 Սերժ Սարգսյանն էլ է մասնակցել ՆԱՏՕ-ի նույն միջոցառմանը. Փաշինյանը պատասխանեց ռուսական կողմի մեղադրանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձավ ռուսական կողմի մեղադրանքներին, թե Հայաստանի կողմից սադրանք է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելը, և ինչպես է ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանը ԵՄ-ի հետ սերտ հարաբերություններ հաստատում: Նա նշեց, որ հստակ հայտարարել է` Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու:

«Այսօր որևէ ֆորմատի մասնակցություն չենք ունեցել, որն աննախադեպ լինի մեր արտաքին քաղաքականության համար: Սերժ Սարգսյանը երկու կամ գուցե ավելի անգամ մասնակցել է ՆԱՏՕ-ի այս նույն միջոցառմանը: Հիմա էլ մենք մասնակցել ենք ոչ թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, այլ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի շրջանակներում խաղաղապահ գործունեություն իրականացնող երկրների համաժողովներին»,- ասաց վարչապետը, ապա հիշեցրեց, որ Հայաստանը մինչև թավշյա հեղափոխությունը ՆԱՏՕ-ի հետ համատեղ գործունեություն է իրականացրել Աֆղանստանում և Կոսովոյում և շարունակում է ու շարունակելու է հայտնել իր պատրաստակամությունը, քանի որ ինքը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանը ԵՄ-ի հետ մինչև թավշյա հեղափոխությունն ունեցել է հարաբերություններ, ստորագրել է Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը, որը մինչև հեղափոխությունը վավերացվել է ՀՀ խորհդարանի կողմից: Մենք մեր միջազգային պարտավորությունները կատարելու ենք»:

Ճշտող հարցին` օգոստոսի 1-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովը լինելու է Հայաստանո՞ւմ, նա պատասխանեց, որ կքննարկեն այդ հարցը, այս պահին իր սեղանին նման որոշում չկա:

Պուտինը կայցելի Փարիզ
16 Հոկտեմբերի 2018, 17:48 Պուտինը կայցելի Փարիզ
Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
16 Հոկտեմբերի 2018, 13:09 Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica