close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2018
+20°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2018
USD1483.02
GBP1614.45
EUR1546.97
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ-ում դեռ կան պաշտոնյաներ, որ չեն նկատում փոփոխությունները Հայաստանում. Փաշինյան

Քաղաքական

20 Հուլիսի 2018, 12:48
 ԵՄ-ում դեռ կան պաշտոնյաներ, որ չեն նկատում փոփոխությունները Հայաստանում. Փաշինյան

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը լրագրողների հետ: Նրանցից մեկը նշեց, որ Փաշինյանի մամուլի խոսնակը, անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին, ասել էր, որ Հայաստանի կառավարությունն առաջարկներ կներկայացնի ԵՄ-ին, իսկ ԵՄ դեսպանը նշել էր, որ Հայաստանի հետ կապված քաղաքականությունում որևէ փոփոխություն չի լինելու: «Ինչպե՞ս եք ընկալում դեսպանի այս ակնարկը, և արդյո՞ք Հայաստան-ԵՄ հարաբերություններում նախատեսվում է փոփոխություն՝ թեկուզ հանուն ֆինանսական աջակցության»,- հարցրեց լրագրողը:

Փաշինյանը պատասխանեց, որ իր՝ Բրյուսել կատարած այցի ժամանակ հանդիպումներում հստակ արձանագրել է՝ ժողովրդավարությունը ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ համոզմունք ու հավատամք: «Վերջերս տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ դա ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է: Բացի այդ՝ երկար տարիներ ԵՄ-ն ասել է, որ Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերվում է «Ավելին ավելիի դիմաց» բանաձևով: Ավելին վերաբերել է այն հռչակված արժեքներին, որը հայտնի է բոլորիս՝ ժողովրդավարություն, անկախ դատական համակարգ, օրենքի գերակայություն, կոռուպցիայի դեմ պայքար: Մինչև իմ բրյուսելյան այցը՝ ԵՄ-ից հայտարարություն է եղել, որ Հայաստանին պատրաստվում է աջակցել ինչ-որ ձևով, և ես էլ այս համատեքստում իմ տարակուսանքն եմ արտահայտել, որ ԵՄ առաջարկած բանաձևը չի աշխատում, փաստորեն, հենց ԵՄ քաղաքականության համար»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց նաև, որ իր համար տարակուսելի է նաև, որ ԵՄ մի շարք գործընկերների հետ հանդիպումների ժամանակ իրեն ասել են, թե ինչպես նախկինում, այնպես էլ այժմ սպասում են  փոփոխություններ Հայաստանում: Փաշինյանի խոսքով՝ իր համար զարմանալի է, որ ԵՄ-ում դեռ կան պաշտոնյաներ, ովքեր չեն նկատում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները:

«Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, ես օրինակներ եմ բերել՝ ասելով, որ, օրինակ, այսօրվա կառավարությունը երկու ամսում կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան ԵՄ-ի և Հայաստանի նախկին կառավարությունների միջև համագործակցությամբ է տեղի ունեցել` տասնյակմիլիոնավոր եվրոներ ծախսելով: Նույնը կարող եմ ասել նաև անկախ դատական համակարգ ունենալու մասին: Մենք, հանուն ֆինանսական աջակցության, ոչինչ չենք արել ու չենք անելու, ինչ անում ենք՝ ժողովրդի կողմից մեզ տրված մանդատն իրացնելու համար ենք անում: Մեր ուղերձները հստակ հղել ենք մեր գործընկերներին»,- ասաց վարչապետը:

P. S. Աղվան Վարդանյան
15 Օգոստոսի 2018, 12:53 P. S. Աղվան Վարդանյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica