close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2018
+20°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2018
USD1483.10
GBP1615.42
EUR1551.12
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր իրավիճակում անխուսափելի է կադրային ադապտացիայի շրջանը. Փաշինյան

Քաղաքական

20 Հուլիսի 2018, 12:39
 Նոր իրավիճակում անխուսափելի է կադրային ադապտացիայի շրջանը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում մամուլի ասուլիս է հրավիրել: Նախքան լրագրողների հարցերին անդրադառնալը` նա խոսեց վերջերս ակտիվորեն քննադատվող` իրենց կադրային քաղաքականության մասին: Վարչապետն ասաց, որ պետք է արձանագրել, որ նոր կառավարությունում գործում են 3 խումբ մարդիկ` նոր մարդիկ, հին մարդիկ և այն մարդիկ, ովքեր, լինելով հին ժամանակներում աշխատած, նոր ժամանակներում փոխել են իրենց կարգավիճակը:

«Այս նոր իրավիճակում անխուսափելի է ադապտացիայի շրջանը: Այս շրջանում բոլոր երեք խմբերում լինելու են մարդիկ, ոեվքեր հարմարվելու են իրավիճակին, և մարդիկ, ովքեր չեն հարմարվելու: Սա անխուսափելի է: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, շարքային փոփոխություն չէ, դա գործելաոճի, աշխատաոճի, ազգային ամբիցիաների փոփոխություն է: Այս իրավիճակը չի կանխատեսվել կամ կանխատեսվել է շատ փոքր խումբ մարդկանց կողմից»,- նշեց վարչապետը:

Նա ասաց, որ նախագիծ են մշակում, որը կցանկանար արագ իրագործել, բայց դա հնարավոր չէ. այդ նախագիծը կադրային նոր բանկի ձևավորումն է, որը հնարավորություն կբացի և' Հայաստանի, և' Սփյուռքի լավագույն կադրերի համար: «Մենք այս պահին աշխատելու ենք ոչ միայն կադրային նոր բանկի ռեզերվի վրա, այլ աշխատելու ենք առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով իրենց վարած տնտեսական քաղաքականությանը` վարչապետն ասաց, որ գուցե ինչ-որ տեղ իրենց մեղավորությունն է, որ մանրամասնորեն չեն պարզաբանել խնդիրը, և նշեց, որ իրենց նպատակը տնտեսական քաղաքականությունը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica