close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2018
+15°
+19°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքապետի ընտրություններում թիմի ծանրության ամբողջ բեռը Փաշինյանի ուսերին է. «Ժամանակ»

Քաղաքական

20 Հուլիսի 2018, 10:42
 Քաղաքապետի ընտրություններում թիմի ծանրության ամբողջ բեռը Փաշինյանի ուսերին է. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու ար­տահերթ ընտրությանը Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթանակը կարծես թե որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, և ինտ­րիգն այն է, թե ինչ ֆորմատով կմասնակցի Փաշինյանի թիմը՝ «Ելք» դաշինքո՞վ, թե՞ «Քաղա­քացիական պայմանագրով», ու ըստ այդմ՝ ով կլինի Երևանի քաղաքապետի թեկնածուն: 

Միևնույն ժամանակ, ակն­հայտ է նաև, ու դա նկատելի է նույնիսկ կառավարության, գործադիր իշխանության ձևավորման գործընթացից, որ թիմն ունի կադրային խնդիրներ և առավել ևս խարիզմատիկ կադրերի խնդիր: Ավելին՝ պետք է արձանագրել պարզ իրողությունը, որ այդ առումով քաղաքական այդ թիմի ծանրության ամբողջ բեռը Նիկոլ Փաշինյանի ուսերին է:

Մինչդեռ հստակ է, որ եթե պետական կառավարման տարբեր պաշտոններում հնարավոր են ոչ խարիզմատիկ կադրերի նշանակումներ, հա­ճախ նույնիսկ հանրայնորեն հարցեր առաջացնող ու վիճա­հարույց, Երևանի՝ ավագանու արտահերթ ընտրությանը, որը փաստացի հենց քաղաքապե­տի արտահերթ ընտրություն է, հույժ կարևոր է խարիզմատիկ թեկնածուի ներկայացումը:

Իհարկե, ինքնին բավարար կլինի թերևս Նիկոլ Փաշինյա­նի անձնական աջակցությունն այդ թեկնածուին, և նրա օգ­տին քվեարկելու կոչը կարող է բավարար լինել հաղթանակի համար, առավել ևս, որ կարծես թե չկան նաև ուժեղ մրցա­կիցներ: Սակայն տվյալ պարա­գայում խոսքը հանրապետու­թյան մայրաքաղաքի մասին է, որն ընդգրկում է Հայաստանի բնակչության կեսը և գուցե ավելին, և նույնը նաև կառա­վարվող ռեսուրսների մասով: Ըստ այդմ՝ այստեղ զուտ «նշանակման» հարց չէ, և ոչ էլ ուղղակի նոմինալ հաղթանա­կի: 

Այստեղ երևանցիներին առաջնորդելու հարց է, որով­հետև մեծ քաղաքի քաղաքապետը, հատկապես հաշվի առ­նելով հայաստանյան ու երևանյան իրողությունները, պետք է լինի քաղաքացիների առաջ­նորդը: Որովհետև քաղաքի խնդիրներն այնպիսին են, նա­և իրենց արմատներով, որ պահանջում են հանրային լայն կոնսոլիդացիա, ինչը կարող է անել խարիզմատիկ առաջ­նորդն իր գաղափարներով: Այն, ինչ, ըստ էության, անում է Նիկոլ Փաշինյանը համապե­տական մասշտաբում:

Դա, իհարկե, ներառում է նաև Երևանը, սակայն մյուս կողմից՝ քաղաքի մասշտաբային առանձնահատկությունը թե­լադրում է իր որոշակի անհրա­ժեշտությունները, ներառյալ և այն, որ քաղաքի արտահերթ ընտրությունն այդ իմաստով լավ հնարավորություն է խարիզմայի և առաջնորդության կարևոր խնդիրը որոշակիորեն թեթևացնել Նիկոլ Փաշինյանի համար՝ մի մասը տեղափոխե­լով Երևանի քաղաքապետի վրա: Եվ ոչ թե էլ ավելի ծանրացնելով վարչապետի ուսերը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
22 Հոկտեմբերի 2018, 10:43 Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica