close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2018
+11°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համա-Հ.Մ.Ը.Մ-ական բանակումը վառ վկայությունն է այն բանի, որ մենք դեռ անցնելիք երկար ու փառահեղ ուղի ունենք․ Աշոտ Սիմոնյան

Հասարակություն

19 Հուլիսի 2018, 22:40
 Համա-Հ.Մ.Ը.Մ-ական բանակումը վառ վկայությունն է այն բանի, որ մենք դեռ անցնելիք երկար ու փառահեղ ուղի ունենք․ Աշոտ Սիմոնյան

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ելույթը՝ Համա-Հ․Մ․Ը․Մ․-ական 11-րդ բանակման պաշտոնական բացման արարողության ժամանակ։

Հարգելի՛ հյուրեր, սիրելի՛ հայրենակիցներ, տասնմեկերորդ համահոմենըթմենական բանակումի սիրելի՛ մասնակիցներ

Ողջունում եմ բոլորիդ և ջերմագին շնորհավորանքներս հղում Հայաստանի Հանրապետության 100-ամյա պետականության, Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100 ամյակի և 11-րդ համահոմըթմենական բանակումի  առիթով:

Տարին, հիրավի, հոբելյանական է չարչարանքների բովով անցած Հայաստանի Հանրապետության, համասփյուռ ողջ հայության համար: Եվ թերևս պատահական չէ, որ 11-րդ համահոմենըթմենական բանակումը համընկավ թե՛ Հայաստանի Հանրապետության և թե՛ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100 ամյակի հետ:

Ավելի քան վեցդարյա անիշխանական վիճակն ու պատուհասող արհավիրքները հաղթահարելով՝ 100 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին, հայ ժողովուրդը դրեց իր նոր պետականության հիմնաքարը: Մայիսյան հերոսամարտերը դարձան պատվանդան, որի վրա հենվելով՝ հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել իր՝ արդեն անիրականանալի երազանք թվացող պետականությունը: Դեռևս չավարտված ցեղասպանության միջով անցնող հայ ժողովուրդը դրանով փաստեց հայի ուժի, տոկունության, չսասանվող կամքի ու համառության մասին և ազդարարեց իր արժանապատիվ ապրելու ձգտումն ու  իրավունքը:

Աշխարհով մեկ ցրված, բայց օրհասական պահերին միշտ իր առանցքի շուրջը բոլորվող հայի գենի վկայության վառ օրինակ է Հ.Մ.Ը.Մ-ն, որն այսօր արդեն իր 110 մասնաճյուղերով Հայաստանում և ողջ աշխարհում շարունակում է իր ազգային դաստիարակության և ազգապահպանության յուրօրիակ գործը: Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը որդեգրեց «առողջ մարմնում առողջ ոգի» գաղափարը՝ իր առջև նպատակ դնելով հայ պատանիների համար ապահովել ֆիզիկական առողջ դաստիարակություն և նրանց տոգորել հայրենասիրական ոգով: Այսօր արդեն իր 100-ամյա գործունեությամբ Հ.Մ.Ը.Մ-ն իր արժանի հետքն է թողել՝ ոչ միայն հայ պատանիների մեջ ուժ, կամք և ազագային արժեքներ ու արժանապատվություն դաստիարակելով, այլև հայրենիքից հեռու մեծացող հայ պատանիներին իրենց հայրենի երկրին կապելով: Հայրենիքն ավելի ես սիրում և արժևորում, երբ սեփական ձեռքերով ես մասնակցում այն շենացնելու սուրբ գործին: Սիրելի՛ սկաուտներ, համոզված եմ, որ այս տասնօրյա բանակումը դառնալու է  հայրենիքը նորովի ճանաչելու, արժևորելու,  կրկնակի սիրելու և նրա անվտանգության սուրբ գործին լծվելու խթան:

«Պատմական անցյալից դեպի ապագա» կարգախոսը կրող այս համա-Հ.Մ.Ը.Մ-ական բանակումն էլ վառ վկայությունն է այն բանի, որ մենք դեռ անցնելիք երկար ու փառահեղ ուղի ունենք և այդ ճանապարհին աչքներս անցյալից չկտրելով՝ պետք է կերտենք ներկա աշխարհին համընթաց քայլող հզոր ու զարգացած Հայաստան: Մեզանից յուրաքանչյուրը իր անվերապահ նվիրումով պետք է ծառայի ազատ, անկախ, միացյալ Հայաստանի կերտման նվիրական գործին:

11–րդ համահոմըթմենական բանակումը նշանավորվում է ոչ միայն հոբելյանական համընկնումներով, այլև Հայ մարմնակրթական ընդհանուր միության 110 մասնաճյուղերի անուններով հուշաքանդակի բացումով:

Թվում է՝ 21-րդ դարում զարգաման ուղին բռնած քաղաքակիրթ աշխարհի համար մշակութային արժեքների ոչնչացման մասին խոսք չպետք է հնչի, բայց փաստերն այլ բան են ասում: «Իսլամական պետության» գրոհայինների կողմից՝ Դեր Զորի հայոց զոհերի հիշատակին նվիրված և Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող Սրբոց նահատակաց եկեղեցու ավերումը հերթական ահազանգն է այն բանի, որ ոչինչ, ավա˜ղ, անցյալում չէ, և մենք  իրավունք չունենք զգոնությունը կորցնելու: Լինելով ավերված հուշահամալիրի խաչքարերի համանմանությամբ ստեղծված՝ այս հուշաքանդակը յուրօրինակ մասունք է և  կրում է վերապրող հայի և հայության անսասան ոգու խորհուրդը: Հուշակոթողը պետք է ապրեցնի ոչ միայն անցյալի հիշողությունը, այլև դառնա գրավական ապագա սերունդներին ավելի լավ Հայաստան և հայրենիք թողնելու:

Սիրելի՛ սկաուտներ Հայաստանից և ողջ աշխարհից, վստահ եմ, որ այս միջոցառումը կդառնա աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք եկած հայ երիտասարդների համախմբման յուրօրինակ հարթակ և կնպաստի հայրենիքի և աշխարհասփյուռ հայության կապի ամրապնդմանը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ 11-րդ համահոմըթմենական բանակումի մեկնարկի կապակցությամբ և մաղթում արդյունավետ աշխատանք Արագածի բարձունքին` Բյուրականի գեղատեսիլ բնության գրկում: 

Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
19 Հոկտեմբերի 2018, 17:57 Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
Ալիևը այցով Թուրքիայում է
19 Հոկտեմբերի 2018, 14:34 Ալիևը այցով Թուրքիայում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica