close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2018
+20°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2018
USD1483.02
GBP1614.45
EUR1546.97
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դժգոհ ենք, որ Բելառուսը Ադրբեջանին զենք է վաճառում. Փաշինյան

Քաղաքական

19 Հուլիսի 2018, 19:13
 Դժգոհ ենք, որ Բելառուսը Ադրբեջանին զենք  է վաճառում. Փաշինյան

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բելառուսական «Եվրոռադիո» լրատվամիջոցին, անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի թեմային:

Փաշինյանի խոսքով` Բելառուսի կողմից «Պոլոնեզ» զինատեսակի վաճառքը Ադրբեջանին լարվածություն է մտցնում Մինսկի ու Երևանիի միջև հարաբերություններում:

 «Մեզ անհանգստացնում է Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, դա խնդիր կդառնա մեր հարաբերություններում: Ես այդ մասին ասել եմ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ զրույցում : Այս խնդիրը սրվում է այնքանով, որ Հայաստանն ու Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, ռազմա-քաղաքական գործընկերներ: Հայաստանի քաղաքացիները դժգոհ են, որ Բելառուսը Ադրբեջանին զենք է վաճառում»,- ասաց նա:

Փաշինյանը հավելել է, իրենց խնդիրը չէ Լուկաշենկոյին ինչ-որ բան համզելը: Հայաստանը ներկայացրել է իր տեսակետը այդ հարցի հետ կապված, հույս ունենալով, որ Բելառուսը կհարգի Հայաստանի շահերը:

P. S. Աղվան Վարդանյան
15 Օգոստոսի 2018, 12:53 P. S. Աղվան Վարդանյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica