close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2018
+16°
+20°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյուղատնտեսական մի շարք ոլորտների սարքավորումներ կմատակարարվեն` ֆինանսական վարձակալությամբ

Քաղաքական

19 Հուլիսի 2018, 11:55
 Գյուղատնտեսական մի շարք ոլորտների սարքավորումներ կմատակարարվեն` ֆինանսական վարձակալությամբ

Այսօր կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին նախագիծը: Նախագծի նպատակը ագրոպարենային ոլորտի մասնագետներին մատչելի պայմաններով, մասնավորապես` ֆինանսական վարձակալության մեխանիզմի կիրառմամբ, սարքավորումների մատակարարումն է: Գյուղնախարարը նշեց, որ սարքավորումները, որոնք կիրառվում են, 50-ից 70 տոկոս մաշվածություն ունեն:

Նոր սարքավորումները կտրամադրվեն հետևյալ ոլորտներին` անասնաբուծություն, այդ թվում` տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, բուսաբուծություն, այդ թվում` ջերմոցային տնտեսություններ, սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ, պտուղ-բանջարեղենի տեսակավորման, փաթեթավորման գործունեություն, սպանդանոցային տնտեսություններ, ագրովերամշակող գործունեություն:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ ագրոպարենային ոլորտի տնտեսվարողների վճարունակության, նոր սարքավորումներով տնտեսությունների վերազինման համար, տնտեսապես կամրապնդվեն շահառու տնտեսավարողները, պայմաններ կստեղծվեն նրանց կողմից ապրանքային արտադրության կազմակերպման ու հետագա զարգացման համար:

«Ծրագիրը շատ սպասված է»,- հավելեց նախարարը: Նրա խոսքով` ուսումնասիրվել է միջազգային փորձը, և, հաշվի առնելով խնդիրներից մեկը` սեզոնայնությունը, հանգել են այն եզրակացության, որ հենց այս լիզինգի տեսակն է անհրաժեշտ մեր գյուղատնտեսությանը. այս լիզինգային ծրագիրը  թե' բուսական, թե' կենդանական գյուղատնտեսական արտադրանքը շատ արագ մշակելու հնարավորություն կտա:

Որոշումն ընդունվեց:

Էրեբունիում 8 ժամ ջուր չի լինի
17 Հոկտեմբերի 2018, 12:23 Էրեբունիում 8 ժամ ջուր չի լինի
 Հայաստան-Մակեդոնիա 4:0
16 Հոկտեմբերի 2018, 22:37 Հայաստան-Մակեդոնիա 4:0
Պուտինը կայցելի Փարիզ
16 Հոկտեմբերի 2018, 17:48 Պուտինը կայցելի Փարիզ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica