close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2018
+20°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2018
USD1483.10
GBP1615.42
EUR1551.12
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փանիկում կատարվածը վարչապետը որպես սադրանք որակեց

Հասարակություն

19 Հուլիսի 2018, 11:28
 Փանիկում կատարվածը վարչապետը  որպես սադրանք որակեց

Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին:

Հիշեցնենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները 2 օր առաջ ուսումնական վարժանք են իրականացրել Փանիկ գյուղում։ Գյուղի փողոցներում պայթյուններ, կրակոցներ են հնչել։ Գյուղացիները խուճապի են մատնվել։ Բնակիչների խոսքով` զորավարժանքների մասին իրենք տեղեկացված չեն եղել։

«Դա անթույլատրելի միջադեպ է: Ես դա համարում եմ սադրանք` ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, սադրանք` ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Մեղավորները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն: Ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են: Հույս ունեմ հետագա ընթացքն արդունավետ կլինի: Կա պարզաբանելու հարց, թե տվյալ միջադեպն ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի»,- ասաց Փաշինյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica