close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2018
+21°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2018
USD1483.14
GBP1613.64
EUR1549.38
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարկային ծրագրերը դեռ չեն սկսել գործել, բայց Հայաստանը դրա համար տուգանքներ է վճարում. վարչապետի դիտարկումը

Քաղաքական

19 Հուլիսի 2018, 11:17
 Վարկային ծրագրերը դեռ չեն սկսել գործել, բայց Հայաստանը դրա համար տուգանքներ է վճարում. վարչապետի դիտարկումը

Այսօր կառավարության հերթական նիստում, մինչ օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու դիտարկում արեց: Նա նշեց, որ աշխատանքային քննարկումների ընթացքում պարզ է դարձել, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, նույնիսկ` չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել: Այդ իրավիճակը, ըստ վարչապետի, պետք է խորությամբ հասկանալ ու քննարկել: Նա խնդրեց, որ բոլոր նախարարությունները պարզեն, թե իրենց մասով ինչ` այդպիսի վարկային ծրագրեր կան և իրեն ներկայացնեն դրանց ցուցակը:

«Վարկային ինչ-որ պայմանագիր է ստորագրվել, վարկի ծրագրի իրականացումը չի սկսվել` գործնական առումով, բայց Հայաստանը վճարումներ է անում: Կամ ասենք` երկկողմ կամ եռակողմ պայմանագիր է ստորագրվել, գործառույթների իրականացման պարտավորությունը մյուս կողմի վրա է, որը չի կատարում, բայց դրա արդյունքում ՀՀ-ն վճարում է տուգանքներ: Այս իրավիճակը մենք պետք է խորությամբ հասկանանք, առնվազն տարօրինակ իրավիճակ է»,- ասաց վարչապետը` հավելելով, որ խորությամբ ուսումնասիրելու դեպքում կհանգեն մեկ միասնական եզրակացության:

Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica