close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
-2°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վանեցյանը չի բացառում, որ կդառնա ՀՖՖ նախագահ

Հասարակություն

19 Հուլիսի 2018, 11:14
 Վանեցյանը չի բացառում, որ կդառնա ՀՖՖ նախագահ

Այսօր` կառավարության նիստից առաջ, լրագրողները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք մտադիր է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «Երևի թե կքննարկենք այդ հարցը, չեմ ասի, թե կհրաժարվեմ»,- պատասխանեց նա:

Ըստ Վանեցյանի` ինքը ֆուտբոլասեր է, աշխարհի առաջնության խաղերին էլ երկրպագել է Ֆրանսիայի հավաքականին, որն էլ դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն:

Դիտարկմանը, որ ֆուտբոլը պետք է տարանջատվի քաղաքականությունից, նա պատասխանեց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, ապա հավելեց, որ հիմա ՀՖՖ-ում փոփոխություններ են իրականացվում, հստակեցվում է ՀՖՖ-ի կարգավիճակը, այն դառնում է հասարակական կազմակերպություն, և ՀՖՖ-ի նախագահի ընտրությունները կկայանան աշնանը:

Վանեցյանը հորդորեց «Շիրակ», «Փյունիկ» և այլ հայկական թիմերին` անպայման մասնակցել առաջնություններին` անկախ այն բանից, թե ինչ հարաբերությունների մեջ են ֆեդերացիայի հետ:

Հարցին, թե ԱԱԾ-ն ստուգումներ անցկացրե՞լ է Ռուբեն Հայրապետյանի ընկերություններում, նա պատասխանեց, որ ԱԱԾ-ն նման ստուգումներ չի անցկացրել: «ԱԱԾ-ն ստուգումներ իրականացնում է բոլոր ուղղություններով: Անկախ մարդու զբաղեցրած պաշտոնից, անունից` եթե մենք ստացանք ստույգ օպերատիվ տվյալներ, որ նա խախտումներ է իրականացրել, ուրեմն ստուգումներ կանցկացվեն»,- ասաց ԱԱԾ տնօրենը:

Վանեցյանը հայտնեց, որ մեկ անգամ կարճ հանդիպում է ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Yerkir.am-ի դիտարկմանը` ՀՖՖ նախագահի պաշտոնը Հայրապետյանը զիջում է` իր մոտ ստուգումներ չսկսելու պայմանավորվածության դիմաց, հակադարձեց. «Չկա տենց բան»:

Նա հավելեց, որ եթե Յուրի Ջորկաեֆը համաձայնի ստանձնել ՀՖՖ նախագահի պաշտոնը, ապա ինքը կհրաժարվի: Միևնույն ժամանակ ասաց, որ պատրաստ է առաջադրվել միայն այն դեպքում, եթե այսօրվա ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներն իրեն հավաստիացնեն, որ իրենք դեմ չեն, որ լինի ՀՖՖ նախագահ:

Դիտարկմանը` ֆեդերացիայի գործկոմի կազմում են Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը և այլ ՀՀԿ-ականներ, Վանեցյանն արձագանքեց, որ իր ընտրվելու դեպքում գործկոմի կազմն ամբողջությամբ կփոխվի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica