close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+6°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոռոգման խնդիրը ուշադրության կենտրոնում է

Հասարակություն

19 Հուլիսի 2018, 11:00
 Ոռոգման խնդիրը ուշադրության կենտրոնում է

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը հուլիսի 18-ին աշխատանքային այցելություն կատարեցին Արագածոտնի համայնքներ եւ ծանոթացան ոռոգման գործընթացի խնդիրներին:

Առաջին հանդիպումը կայացավ Արագածավանում: Համայնքը միավորված է եւ իր մեջ ներառում է նաեւ Արտենի, Գետափ, Լուսակն բնակավայրերը: Ոռոգումն այստեղ իրականացվում է Ախուրյանի ջրամբարից:

Կայացավ հանդիպում համայնքապետի, վարչական ղեկավարների, ինչպես նաեւ բնակիչների հետ: Քննարկվեցին ոռոգման հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք մտահոգում են բնակչությանը եւ կանոնավոր ջրամատակարարման առումով  դժգոհությունների տեղիք տալիս:  Մասնավորապես բարձրացվեցին  ջրի սակագնի, ինչպես նաեւ բաշխման հարցերը: Նշվեց, որ ջրի քանակությունը  բավարար է, եւ կազմակերպված աշխատանք տանելու պարագայում այն,  թերեւս, կբավարարի պահանջարկին:

Հաջորդ հանդիպումը կայացավ մարզպետարանում, ուր ներկա էին Արզնի-Շամիրամ ջրանցքից օգտվող   մի շարք համայնքների՝  Պարտիզակի, Ն. Բազմաբերդի, Ագարակավանի, Ն. Ամանոսի, Շամիրամի, Ն. Եդեսիայի. Օշականի եւ Արագածոտնի համայնքապետերը, Արագածոտն ՋՕԸ-ի պատասխանատուները:

Մի շարք հարցերի մեջ առանձնակի կարեւորվեց ջրի բաշխման խնդիրը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշեց, որ ջրամատակարարման գործընթացի հաջողությունը մեծապես կապված է այս խնդրի հետ, քանի որ գրեթե ամենուր ջրի քանակությունը բավարար է, եւ գործի ճիշտ կազմակերպվածության անհրաժեշտություն կա: Նա ասաց,  որ այս առումով հատկապես տուժում են հեռավոր համայնքները եւ առաջարկեց ջրամատակարարումը սկսել հենց այս համայնքներից: Այլապես, ստացվում է, որ ջրանցքին մոտ գտնվող համայնքները հայտնված են արտոնյալ վիճակում:

Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Ի՞նչ ընդդիմություն
12 Դեկտեմբերի 2018, 12:55 Ի՞նչ ընդդիմություն
Չավուշօղլուն կայցելի Բաքու
12 Դեկտեմբերի 2018, 12:21 Չավուշօղլուն կայցելի Բաքու
Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica