close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2018
+20°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2018
USD1483.10
GBP1615.42
EUR1551.12
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՔՊ-ի Երևանի քաղաքապետի թեկնածուներից են Ալեն Սիմոնյանն ու Հայկ Մարությանը. «168 ժամ»

Քաղաքական

19 Հուլիսի 2018, 10:05
 ՔՊ-ի Երևանի քաղաքապետի թեկնածուներից են Ալեն Սիմոնյանն ու Հայկ Մարությանը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվել է Երեւանի քաղաքապետի հարցը, եւ կան մի քանի թեկնածուներ։ Այս մասին մեր թղթակից հետ զրույցում ասել է կուսակցության անդամ, պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

«Թեկնածուներ կան, որոնցից մեկին կընտրի կուսակցության վարչությունը, եւ ընտրություններից հետո կհայտարարվի՝ ով է թեկնածու»,- նշեց է նա:

Ճշտող հարցին՝ ձեր եւ Հայկ Մարությանի անունները նո՞ւյնպես այդ թեկնածուների շարքում են, Ա. Սիմոնյանը պատասխանել է. «Այո, կան»։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էր նաեւ առաջին փոխվարչապետ, ՔՊ անդամ Արարատ Միրզոյանի անունը։ Ա. Սիմոնյանը, սակայն, նշել է, որ նրա անունը թեկնածուների ցանկում չկա։ Նա տեղեկացրել է, որ այժմ կա 4 թեկնածու, բայց դա դեռ վերջնական չէ:

Հարցին, թե ՔՊ-ն առանձի՞ն է մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին, թե՞ «Ելք» դաշինքով, նա պատասխանել է. «Դրա հետ կապված որոշում չկա, մենք որոշում ենք մեր թեկնածուին, ու եթե մենք «Ելքով» կգնանք, ապա կառաջարկենք մեր թեկնածուին ու կքննարկենք գործընկերների հետ։ Նրանք իրենց թեկնածուին կբերեն ու միասնական թեկնածու կընտրենք։ Եթե առանձին կգնանք, ապա այն թեկնածուն, որը կհաղթի, կլինի նաեւ մեր առաջին համարը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica