close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2018
+20°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2018
USD1483.02
GBP1614.45
EUR1546.97
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը ՀՀ քաղաքացիություն է շնորհել Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահին

Քաղաքական

18 Հուլիսի 2018, 21:40
 Փաշինյանը ՀՀ քաղաքացիություն է շնորհել  Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին:

Վարչապետը բարձր է գնահատել պարոն Ռոշբլուանի դերը հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել երկար տարիների ընթացքում կատարած հայանպաստ գործունեության համար:

Օրերս Ֆրանսուա Ռոշբլուանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել: Նիկոլ Փաշինյանը վերջինիս է հանձնել Հայաստանի Հանրապետության անձնագիրը և համոզմունք հայտնել, որ ՀՀ քաղաքացիություն ստանալը նոր խթան կհանդիսանա, որպեսզի նա էլ ավելի ամրապնդի կապերը Հայաստանի, հայ ժողովրդի հետ և հաճախակի այցելի մեր երկիր: 

Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհակալություն է հայտնել վարչապետին մեծ գնահատանքի համար և հավելել, որ լինելով հայ ժողովրդի բարեկամը՝ ՀՀ անձնագիր ստանալը մեծ նշանակություն ունի իր համար:

Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահը տեղեկացրել է, որ սա իր 33-րդ այցն է Հայաստան և վստահեցրել, որ շարունակելու է ակտիվ գործունեությունը՝ ի նպաստ հայ-ֆրանսիական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման: Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ հետևել է գարնանը Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին՝ հավելելով, որ հեղափոխության խաղաղ բնույթը ևս մեկ անգամ վկայում է ժողովրդավարարական արժեքներին հայ ժողովրդի հավատարմության մասին:

Ֆրանսիացի գործիչը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել է նորանոր հաջողություններ և տեղեկացրել, որ հուլիսի 19-ին պատրաստվում է այցելել Արցախ: 

P. S. Աղվան Վարդանյան
15 Օգոստոսի 2018, 12:53 P. S. Աղվան Վարդանյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica