close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+17°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ըստ վկայի՝ Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականի մոտ Քուրդիստանի քարտեզ է եղել

Տարածաշրջան

18 Հուլիսի 2018, 17:40
 Ըստ վկայի՝ Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականի մոտ Քուրդիստանի քարտեզ է եղել

Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի է ունեցել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դատավարության  երրորդ նիստը։

Բրանսոնը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման (համայնք) հետ կապ ունենալու, քաղաքական և ռազմական լրտեսություն անելու, ինչպես նաև Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու մեջ։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Ըստ Ermenihaber-ի` նիստին մասնակցել է նաև ԱՄՆ-ից  եկած պատվիրակություն, որոնց կազմում է եղել նաև Բրանսոնի կինը՝ Նորին Լին Բրանսոնը, ինչպես նաև Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչ Ֆիլիպ Քոսնեթը։

Դատական նիստում վկայություն է տվել Լևենթ Ալքան անունով` եկեղեցու մի սպասավոր, ով 10 տարի ճանաչում է Բրանսենին։ 
Նրա վկայության համաձայն՝ Բրանսոնը համակրել է PKK-ին։ Ըստ վկայի՝ նա հաճախակի իր հոգևոր քարոզներում նշում էր, թե իբր Թուրքիայում քրդերը և թուրքերը պատերազմական իրավիճակում են։

«Մի օր նրա սենյակ մտա և տեսա PKK-ի վերաբերյալ փաստաթղթեր։ Կային նաև PKK-ին պատկանող թռուցիկներ։ Մի անգամ էլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից  կիրառվող` Քուրդիստանի քարտեզ նկատեցի»,- ասել է վկան։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica