close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լևոն Սարգսյանը շարունակում է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը լինել. արտահերթ նիստ կգումարեն

Հասարակություն

18 Հուլիսի 2018, 14:56
 Լևոն Սարգսյանը շարունակում է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը լինել. արտահերթ նիստ կգումարեն

Հունվարի 19-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտում կայացած  հոգաբարձուների նորաստեղծ խորհրդի նիստի ժամանակ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն ընտրվել էր Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Ի դեպ, Մատենադարանի հոգաբարձուների խորոհւրդը կազմված է 19 անդամից, և Սարգսյանն ընտրվել էր միաձայն:

Հուլիսի 8-ին պարզ դարձավ, որ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ քննվող քրգործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել է Լևոն Սարգսյանին և նրա դստերը՝ Անի Սարգսյանին. նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նույն օրը ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը նույն օրը դատարանի որոշմամբ բավարարվել է: 

Ստացվում է՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը հետախուզման մեջ է և նրան կալանավորելու որոշում է կայացվել: Yerkir.am-ը Մատենադարանից փորձեց տեղեկանալ, թե արդյո՞ք չեն պատրաստվում նոր նիստ անցկացնել ու հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ ընտրել: Ի պատասխան Մատենադարանի լրատվության ծառայությունից տեղեկացրեցին, որ նախատեսվում է հրավիրել Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ: «Հուլիսի վերջին տեղի կունենա արտահերթ նիստ, որի օրակարգում կընդգրկվի գործող կանոնադրության մեջ փոփոխություններ, հավելումներ և ճշգրտումներ կատարելու հարցը: Նիստից հետո լրացված և ճշգրտված կանոնադրությունը կներկայացվի կառավարությանը, իսկ կառավարությունն այդ հիման վրա կհաստատի Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի անդամների անվանական նոր ցուցակը»,- հայտնեցին լրատվական ծառայությունից:

 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
11 Դեկտեմբերի 2018, 14:56 Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica