close
Եղանակը Երևանում
17 Դեկտեմբերի 2018
+2°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Դեկ 2018
USD1484.70
GBP1610.72
EUR1549.12
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքապետարանին կառաջարկենք Արամ Մանուկյանի արձանի վայրը տեղափոխել. Լիլիթ Մակունց

Մշակույթ

17 Հուլիսի 2018, 20:34
 Քաղաքապետարանին կառաջարկենք Արամ Մանուկյանի արձանի վայրը տեղափոխել. Լիլիթ Մակունց

Այսօր տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական բացման արարողությունը: Նշենք, որ մշակույթի նախարարությունը օրերս հայտարարությամբ էր հանդես եկել, ըստ որի՝  Մանուկյանի հուշարձանը փոխում է մետրոյի կայարանի պատմագեղարվեստական կերպարը, ինչպես նաև անընդունելի էին համարում առանց մշակույթի նախարարության հետ քննարկման և համաձայնեցման արձանի տեղադրման թույլատրումը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասաց, որ նախորդ կառավարությունից ունեն մեծ ժառանգություն, որն իրենց փաստի առաջ է կանգնեցրել: Նրա խոսքով՝ արձանի կառուցումը կայացել է մշակույթի նախարարության կարծիքի բացակայությամբ, ինչն անթույլատրելի էր: «Գուցե իմացել են, որ նախարարությունը չի տա իր համաձայնությունը, քանի որ այն կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխում է: Չնայած ասում են նաև, որ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել նախորդ իշխանության հետ: Ինչևէ, մենք ունենք այն, ինչ ունենք՝ փաստացի արձանը կանգնեցվել է: Սակայն մենք առաջարկություն ենք ներկայացնելու քաղաքապետին, թե որտեղ կարող է տեղակայված լինել այն, ինչպես նաև հնարավոր տեղափոխության հարցերը կքննարկենք»,-ասաց Մակունցը:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ չնայած Մշակույթի նախարարության նման կեցվածքին, կառավարության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր մասնակցում Արամ Մանուկյանի արձանի բացման պաշտոնական արարողությանը: Ավելին՝ հանդես եկավ ելույթով: 

Չքնեք, տղաներ
17 Դեկտեմբերի 2018, 22:24 Չքնեք, տղաներ
Հայտնի է 2018-ի գլխավոր բառը
17 Դեկտեմբերի 2018, 15:58 Հայտնի է 2018-ի գլխավոր բառը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica