close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2019
USD1486.58
GBP1626.18
EUR1555.14
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոռուպցիոն բացահայտում՝ Վարդենիսի ԲՈՒՀ-ում

Հասարակություն

17 Հուլիսի 2018, 15:51
 Կոռուպցիոն բացահայտում՝ Վարդենիսի ԲՈՒՀ-ում

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն օրերս օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ» ՍՊ ընկերությունում ԲՈՒՀ-ի ռեկտոր Նիկողոս Գասպարյանն օրենքի խախտումներ է թույլ տվել։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գասպարյանի 2009 թ. օգոստոսի 31-ի հրամանով մի քաղաքացի ձևակերպվել է որպես պատմության ֆակուլտետի ուսանող։ Նա փաստացի ուսման վարձ չի վճարել, դասընթացների չի մասնակցել, քննություններ կամ ստուգարքներ չի հանձնել։ Սակայն 2009-2015 ուսումնական տարիների ընթացքում՝ հաշվառման մատյաններում, քննական և ստուգողական տեղեկագրերում, ընկերության հրամանագրքում և բարձրագույն կրթության դիպլոմների բաշխման մատյանում լրացվել են կեղծ տվյալներ, արդյունքում՝ քաղաքացու անվամբ դուրս է գրվել կեղծ ավարտական դիպլոմ։

Բացի այդ, պարզվել է, որ Նիկողոս Գասպարյանը 2014-2018 թվականներին ուսանողներից գանձած ուսման վճարների մի մասը չի մուտքագրել ԲՈւՀ-ի դրամարկղ և խուսափել է հարկային պարտավորությունների ամբողջական կատարումից։ Հարկային մարմիններին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու արդյունքում, նախնական հաշվարկով, 2015-2017 հարկային տարիների ընթացքում շահութահարկի մասով պետությանը պատճառվել է շուրջ 6.230.000 դրամի վնաս։
Հուլիսի 14-ին փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Քննությունը շարունակվում է։

Վաղը ձյուն կտեղա
16 Հունվարի 2019, 17:55 Վաղը ձյուն կտեղա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica