close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+6°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առողջական որոշ խնդիրներ ունենալու դեպքում նախազորակոչային տարիքի պատանիները կբուժվեն մինչև զորակոչվելը

Հասարակություն

17 Հուլիսի 2018, 15:30
 Առողջական որոշ խնդիրներ ունենալու դեպքում նախազորակոչային տարիքի պատանիները կբուժվեն մինչև զորակոչվելը

Քթի միջնապատի և ատամների խնդիրներ ունենալու դեպքում  նախազորակոչային տարիքի տղաներին կցուցաբերվի համապատասխան բուժօգնություն:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ վիրահատության և բուժման համար կվճարեն ոչ թե հենց իրենք՝ հիվանդները, այլ պետությունը:

Նախարարը մինչ ճեպազրույցը շրջեց բժշկական մասով՝ հիվանդասենյակներով, վիրաբույժների, ատամնաբույժի և այլ սենյակներով, ծանոթացավ բժշկական խնդիրներին, առաջարկներին և վստահեցրեց, որ դրանք ժամանակի ընթացքում անպայման կստանան իրենց լուծումները:

Անդրադառնալով միջնապատի ծռության, բուժհետազոտությունների թերի լինելու հետ կապված խնդիրներին, որ բարձրացրին հավաքակայանի բուժաշխատողները, Թորոսյանն ընդգծեց, որ այդ խնդիրները պետք է լուծել նախազորակոչային տարիքում՝ 16-18 տարեկանում:

«Ամեն զորակոչ ունենում է տարատեսակ խնդիրներ՝ սկսած հիվանդանոցների ծանրաբեռնվածությունից, վերջացրած նախազորակոչային խնդիրներով: Հիվանդանոցներն այս օրերին շատ ծանրաբեռնված են աշխատում՝ մեծ թվով զորակոչիկներ են այցելում, և այնտեղ հերթեր են գոյանում: Մենք երեկվանից փորձում ենք այդ հարցը լուծել: Նախազորակոչային խնդիրները շատ տարբեր են՝ նաև ատամների, քթի միջնապատի հետ կապված: Մենք փորձում ենք դրանք լուծել մինչև զորակոչը, այսինքն՝ վիրահատություն և բուժում ենք իրականացնում, որպեսզի զորակոչի ժամանակ նման խնդիրներ չունենան»,- նշեց նախարարը:

Ի՞նչ ընդդիմություն
12 Դեկտեմբերի 2018, 12:55 Ի՞նչ ընդդիմություն
Չավուշօղլուն կայցելի Բաքու
12 Դեկտեմբերի 2018, 12:21 Չավուշօղլուն կայցելի Բաքու
Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica