close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+20°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կուտակային կենսաթոշակային համակարգը բարեփոխման կարիք ունի, չի լուծում խնդիրը, որը դրված է նրա առջև. ՀՅԴ

Տնտեսական

17 Հուլիսի 2018, 14:16
 Կուտակային կենսաթոշակային համակարգը բարեփոխման կարիք ունի, չի լուծում խնդիրը, որը դրված է նրա առջև. ՀՅԴ

Հայտնել ենք, որ ՀՅԴ Բյուրոյի  տնտեսական հետազոտությունների կենտրոնը հետազոտություն է իրականացրել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ հետազոտությունն ամբողջությամբ վերաբերում է կենսաթոշակային համակարգին, և այդ համակարգի բարելավումը ցանկացած երկրի կարևորագույն խնդիրներից մեկն է: «Այն համակարգը, որ ներդրվել է ՀՀ-ում, ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին բազմիցս խոսվել է դաշնակցական շատ գործիչների կողմից` թե' իշխանության մեջ եղած, թե' որպես ընդդիմություն եղած ժամանակ»,- ասաց նա:

Ըստ Գրիգորյանի` ՀՅԴ-ն իր մոտեցումներն ու տեսակետները բազմիցս ներկայացրել է: «Մեր տեսակետը չի փոխվել նաև այսօր: Մենք մնում ենք մեր համոզմունքին` այս համակարգը բարեփոխման կարիք ունի, քանի որ չի լուծում այն խնդիրը, որը դրված է նրա առջև»,- ասաց նա:

Գրիգորյանը շեշտեց, որ իրենց պահանջը պարտադիր բաղադրիչի չեղարկումն է: Ըստ նրա` պետք է նոր, բարելավված կենսաթոշակային համակարգ ներդրվի, որպեսզի որոշակի սկզբունքներ պահպանվեն:

Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք կառավարության կողմից առաջարկված լուծումն արդարացված է, Գրիգորյանը նշեց, որ նրանք էլ են ասել` այդ լուծումը ժամանակավոր է: «Քանի որ միշտ քննադատվել է  այս համակարգը, կարծում եմ` կգնան բարեփոխումների այն ճանապարհով, որ առաջարկում ենք մենք: Մեր այս հետազոտությունը միտված է օգնելուն, հուշումներ անելուն, որ լուծման ուղիները գտնենք համատեղ` հասարակության լայն շրջանակների հետ քննարկումների արդյունքում»,- ասաց նա:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի խոսքով էլ` չկա կենսաթոշակային լուծումների ընդհանուր բանաձև, որ կարելի է վերցնել, տեղայնացնել ու հասնել հաջողության, քանի որ դրանք բազմագործոն են: Նա ներկայացրեց համակարգի ներդրման` այլ երկրների փորձերը և ասաց, որ ճնշմամբ ընդունված ցանկացած կենսաթոշակային բարեփոխում ձախողվել է, երկար կյանք չի ունեցել, անընդհատ վերանայվել է:

«Մեր հանրությունը դեմ է այս ձևով կենսաթոշակային համակարգին: Միջազգային փորձում կարմիր թելով գնում է այն, որ որտեղ ստիպողաբար են ընդունել, որոշ ժամանակ հետո հանգուցալուծվել են՝ վերադառնալով ելման կետեր»,- ասաց Ավետիսյանը և նշեց, որ 40 տարի հետո ենք իմանալու՝ այս փաթեթավորված գեղեցիկ խոսքերը իրականություն դառնալո՞ւ են, թե՞ ոչ: 

Նրա խոսքով` սա շատ նուրբ ու կարևոր ոլորտ է, և որոշում կայացնելիս պետք է շատ ուշադիր լինել: «Բազմագործոն վերլուծություններ պետք է արվեն, խնդիրներն էլ լուծում ունեն»,- ասաց Ավետիսյանը:  

Նա հայտնեց, որ իրենց վերլուծությունն ուղարկել են հնարավոր բոլոր շրջանակներին` ԱԺ պատգամավորներին, կառավարությանը, շահագրգիռ նախարարություններին, սակայն դեռ արձագանք չեն ստացել:

Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
19 Հոկտեմբերի 2018, 17:57 Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
Ալիևը այցով Թուրքիայում է
19 Հոկտեմբերի 2018, 14:34 Ալիևը այցով Թուրքիայում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica