close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2019
USD1486.58
GBP1626.18
EUR1555.14
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետի` «Ելք»-ի թեկնածուներից է. «Ժողովուրդ»

Հասարակություն

17 Հուլիսի 2018, 10:31
 Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետի` «Ելք»-ի թեկնածուներից է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ Երևանի ավագանին չկարողացավ իր կազմից քաղաքապետ ընտրել, և այսպիսի սցենարում ամենահավանականն իհարկե արտահերթ ընտրություններն են: Ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: Առայժմ կարծես ուրվագծվում է միայն ԲՀԿ թեկնածուի անունը, ավագանու ցուցակը կարող է գլխավորել Նաիրա Զոհրաբյանը: «Ելք» Դաշ­ինքի պարագայում ամեն ինչ այնքան էլ հստակ չէ:

Նախ դեռ որոշված չէ, թե ինչպես են մասնակցելու ընտրություն­ներին՝ դաշինքը նույն կազմո՞վ, թե՞ կուսակցություններն առանձին, առավել ևս, երբ հիմա առավելությունը Փաշինյանի ՔՊ-ինն է:

Միաժամանակ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, «Քաղաքացիական պայ­մանագիր» կուսակցության դեպքում իրավիճակը մի փոքր բարդ է. նրանք երեք թեկնածու են դիտարկում այս պա­հին՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արա­րատ Միրզոյան (նրա պաշտոնը հակա­սահմանադրական է և չեն ցանկանում իրեն միայնակ թողնել), մյուս թեկնա­ծուն ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն է, ով դեռ վաղուց էր համարվում նրանց թեկնածուն և իհարկե Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, ով վերջերս անդամակցեց ՔՊ-ին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Վաղը ձյուն կտեղա
16 Հունվարի 2019, 17:55 Վաղը ձյուն կտեղա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica