close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+17°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտնի է «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» հաղթող նախագիծը

Մշակույթ

16 Հուլիսի 2018, 17:08
 Հայտնի է «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» հաղթող նախագիծը

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» նախագծերի զարգացման աշխատաժողովը տեղի ունեցավ 2018-ի հուլիսի 10-12-ը Երևանում` «Ոսկե Ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնին զուգահեռ: Աշխատաժողովին մասնակցելու համար ընտրվել էր 8 նախագիծ` չորսական յուրաքանչյուր կողմից։

Երկօրյա աշխատաժողովին ներկայացվեցին նախագծերը և տեղի ունեցան կինոդիտումներ: Աշխատաժողովի ավարտին ժյուրին որոշեց 7000 եվրոյի չափով դրամական պարգևը տալ Դիլեք Այդընի և Արթուր Սուքիասյանի «Ինքնուրույն» նախագծին։

Երևանյան հանդիպման ժյուրիի անդամներն էին Համբուրգի միջազգային կինոփառատոնի տնօրեն Ալբերտ Վիդերշփիլը, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Մելեք Ուլուգայ Թայլանը, պրոդյուսեր Դիլիոյ Գյուլունը, պրոդյուսեր և «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» համակարգող Չիդեմ Մաթերը, «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի տնօրեն Սուսաննա Հարությունյանը, դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը, նկարիչ, «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին:

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը» մեկնարկել է 2008 թվականին «Անադոլու Քյուլթուրի»  և  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի  համագործակցությամբ: ՀԹԿՊ-ն հարթակ է երկու երկրների կինոգործիչների համար,  որը  համագործակցելու և միասին ֆիլմեր ստեղծելու հնարավորություն է տալիս:

ՀԹԿՊ 2018 Երևանի աշխատաժողովը միջոցառումն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում` Եվրոպական Միության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարություն ֆինանսական աջակցությամբ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica