close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+2°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները՝ օգոստոսի 16-26-ը

Քաղաքական

16 Հուլիսի 2018, 12:53
 Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները՝ օգոստոսի 16-26-ը

Տեղեկացրել էինք, որ այսօր  Երևանի ավագանու արտահերթ նիստում պետք է ընտրեին Երևանի քաղաքապետ, սակայն քվորում չկար:

«Երկիր ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք գնում են արտահերթ լուծումների: Նրա խոսքով՝ որքան շատ լինեն ընտրություններ մեր կյանքում, այնքան երկիրը ժողովրդավար կլինի:

«Տեսանք, որ դահլիճն ազատվեց ՀՀԿ-ից, վերջապես կարողացանք ՀՀԿ-ին մաքրել ավագանու դահլիճից: Սակայն պետք է փաստել, որ ապրիլի 23-ից հետո մենք դեռ չունենք համապատասխան գործիքներն ընտրական իրավունքի վերաբերյալ: Ցավում եմ, որ դա տեղի չի ունեցել, և մենք գնում ենք արտահերթ այսպիսի ընտրության: Սակայն դրա հետ մեկտեղ գտնում եմ, որ քաղաքացիները պետք է քաղաքական զարգացվածություն ու գիտելիքներ ցույց տան ու զերծ լինեն ստիպողաբար նրանց ճնշումից՝ մասնակցելով ընտրություններին ազատ կամքով»,- ասաց Փոստանջյանը:

Նա նշեց նաև, որ չեն մոռացել, թե ովքեր են ԿԸՀ անձանց խումբը, ովքեր են ՍԴ-ում:

Փոստանջյանը տեղեկացրեց, որ, օրենքի համաձայն, կառավարությունը պետք է նվազագույնը` 30, առավելագույնը 40 օրվա մեջ ընտրության օր նշանակի: «Այսինքն՝ օգոստոսի 16-26-ը պետք է Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ տեղի ունենան: Ներկայիս ավագանին փաստացի լուծարված է»,- նշեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica