close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2019
USD1486.58
GBP1626.18
EUR1555.14
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հաղորդագրություն է հղել Թուրքիայում հեղաշրջման փորձի 2-րդ տարվա առիթով

Աշխարհ

16 Հուլիսի 2018, 11:21
 ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հաղորդագրություն է հղել Թուրքիայում հեղաշրջման փորձի 2-րդ տարվա առիթով

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի երկրորդ տարվա առիթով հաղորդագրություն է հղել:

Ըստ Demokrathaber-ի` ամերիկացի պաշտոնյան կրկին ցավակցել է  այդ ժամանակ զոհված 250 հոգու ընտանիքներին և նշել, որ ձախողված հեղաշրջումը հարված է ժողովրդավարությանը:

«Ժողովրդավարության պահպանման համար հարկավոր է ջանք և հիմնական ազատությունների պահպանում»,- նշել է Նոյերթը:

Նշենք, որ երեկ` հուլիսի 15-ին, լրացավ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի երկրորդ տարելիցը: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս դրա կազմակերպման մեջ մեղադրում են իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին և պահանջում նրա արտահանձնումը:

Ուշագրավ է, որ Նոյերթը բազմիցս հայտնվել է թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Նա հաճախ իր հայտարարություններով քննադատել է Թուրքիայի իշխանություններին` հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունը  մի քանի անգամ անհիմն երկարաձգելու համար:

Վաղը ձյուն կտեղա
16 Հունվարի 2019, 17:55 Վաղը ձյուն կտեղա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica