close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում բուժկետ է բացվել, ներկա էին ՀՅԴ-ականներ

Արցախ

15 Հուլիսի 2018, 15:03
 Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում բուժկետ է բացվել, ներկա էին ՀՅԴ-ականներ

Այսօր՝ հուլիսի 14-ին Հադրութի շրջանի Առաջամուղ համայնքում տեղի է ունեցել ցուցանակի տեղադրում եւ բուժկետի բացման հանդիսավոր արարողություն:

Միջոցառմանը ներկա էին Հադրութի շրջվարչակազմի աշխատակիցներ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներ, «Արցախֆոնդ» ու «Թուֆենկյան»  բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչներ, ՀՅԴ ԱՄՆ եւ Արցախի երիտասարդական միության անդամներ ու առաջամուղցիներ:

«Թուֆենկյան» բարեգործական հիմադրամի կողմից 2004 թվականին հիմնադրված Առաջամուղի շենացման ծրագիրն անցած տարվանից ստանձնել է ՀՅԴ Ամերիկայի արեւելյան շրջանի «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամը։

«Առաջիկայում հիմնադրամի միջոցներով գյուղում նախատեսում ենք կառուցել բացօթյա մարզադաշտ, մանակապարտեզ եւ բնակելի չորս տուն»,- նշել է «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամի Արցախի մասնաճյուղի տնօրեն  Տրդատ Մարտիրոսյանը։

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահագն Դադայանն իր խոսքում անդրադարձել է ծրագրի իրականացման մանրամասներին եւ խոսել նմանատիպ այլ ծրագրերի կյանքի կոչելու կարեւորության մասին։

«Արցախյան գոյապայքարից հետո Արցախը վերաշինելու եւ վերաբնակեցնելու կարիքն օրհասական էր եւ Դաշնակցությունը միշտ հետեւողական աշխատանք է տարել այս ուղղությամբ՝ այդ օրակարգը փոխանցելով Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցներին։ Առաջամուղը բազում օրինակներից մեկն է, որը Դաշնակցությունը կարողացել է հիմնել եւ կառուցել «Թուֆենկյան», այնուհետեւ «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամների միջոցով»,-նշել է Վ․Դադայանը։

Արցախի հարավում օր օրի ենթակառուցվածքներով համալրվող եւ ընդլայնվելու նպատակատրությամբ Առաջամուղի ծրագիրն իրողություն է հիմնադրամի անդամների եւ ծրագրի ֆինանսավորմանը մասնակից անձանց շնորհիվ:

«Այս բուժհաստատությունը խորհրդանշում է մեր հողում մեր շարունակական արմատավորումը: Պետք է շարունակենք զորանալ, որպեսզի ոչ ոք չհամարձակվի այս հողի նկատմամբ ոտնձգության դիմել»,- իր ելույթում նշել է Հայկական առողջապահական հիմնադրամի ներկայացուցիչ, գիտնական, գրող, բուժկետի կառուցման ծրագրի աջակից Հրանտ Մարգարյանը։

Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Հայկական առողջապահական հիմնադրամի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ Առաջամուղի համայնքի ղեկավար Սուսաննա Աղաբաբյանին:

«Շնորհակալություն ենք հայտնում բարերարներին, որոնց շնորհիվ այսօր կյանքի է կոչվում վերաբնակեցման ծրագիրը»,- ելույթում նշել է Առաջամուղի համայնքի ղեկավար Սուսաննա Աղաբաբյանը:

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica