close
Եղանակը Երևանում
27 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մար 2019
USD1486.15
GBP1641.62
EUR1550.13
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում 67-ամյա տղամարդը 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ է դիմել

Իրավունք

15 Հուլիսի 2018, 14:20
  Երևանում 67-ամյա տղամարդը  8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ է դիմել

ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է 67-ամյա տղամարդ՝ Երևանում 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ 

Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ կասկածյալի բնակարանում։ Քրեական գործով պարզվել է, թե ինչ պայմաններում է տուժողը ծանոթացել կասկածյալի հետ և մի շարք այլ էական նշանակություն ունեցող հանգամանքներ։ 

Ավելին՝ տվյալներ են ձեռք բերվել, որ 1951թ. ծնված տղամարդու գործողություններից հնարավոր է տուժել են նաև այլ երեխաներ։ Ձեռնարկվում են անհրաժշտ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ 

Տուժած երեխայի լավագույն շահը պաշտպանելու նկատառումներից ելնելով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica