close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2018
+21°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2018
USD1483.14
GBP1613.64
EUR1549.38
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի մասին ադրբեջանական տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. Ոստիկանություն

Հասարակություն

15 Հուլիսի 2018, 13:56
 Հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի մասին ադրբեջանական տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանության հասարակայնության և տեղեկատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը պարզաբանում է ներկայացրել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածած այն տեղեկատվության վերաբերյալ, թե հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխվել:

«Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել « հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:

Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,- գրել է Աշոտ Ահարոնյանը:

Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica