Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին
Հասարակություն

Հուլիսի 14-ին, ժամը 15:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ճաշասենյակում՝ բազկաթոռին, հայտնաբերել են Ֆ. Ղ.-ի (1946թ.) դին: