close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+15°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վեհափառ Հայրապետը դուրս բերվեց շրջափակումից. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Հասարակություն

14 Հուլիսի 2018, 20:10
 Վեհափառ Հայրապետը դուրս բերվեց շրջափակումից. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներն այս պահին փորձում են ճանապարհ բացել Ամենայն Հայոց Հայրապետի համար։Նախաձեռնության անդամները, որ փակել են ճանապարհը, շարունակում են վիրավորանքներ և մեղադրանքներ հնչեցնել Նորին Սրբության հասցեին»,- գրել է Վահրամ քահանա Մելիքյանը, ապա քիչ ժամանակ անց տեղեկացնում, որ Վեհափառ Հայրապետն արդեն դուրս բերվեց և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

«Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների և հերքումների նրանց պահվածքը հատել է ողջամտության բոլոր սահմանները»,- գրել է նա:

Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրել էր, որ այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում։

 Հայաստան-Մակեդոնիա 4:0
16 Հոկտեմբերի 2018, 22:37 Հայաստան-Մակեդոնիա 4:0
Պուտինը կայցելի Փարիզ
16 Հոկտեմբերի 2018, 17:48 Պուտինը կայցելի Փարիզ
Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
16 Հոկտեմբերի 2018, 13:09 Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica